Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Նախկին պաշտոնյաների ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ Հանձնաժողովն ասելիք չունի. Հայկուհի Հարությունյան

2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո նորընտիր իշխանությունների ձեռնարկած պայքարը կոռուպցիայի դեմ սկզբում տպավորիչ էր։ Ինչպես մի առիթով կառավարության նիստերի ժամանակ արտահայտվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահ մարմիններն աշխատում են օր ու գիշեր, գերծանրաբեռնված վիճակում։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին մեկը մյուսի հետևից քրեական գործեր հարուցվում տարբեր պաշտոնյաների նկատմամբ, բացահայտվում ապօրինությունների ու չարաշահումների դեպքերը։ Հանրությունն էլ սպասում էր և առ այսօր էլ սպասում է, թե ինչ արդյունք է տալու այդ ամենը, ինչպես են պատժվելու կոռումպացված և հանցագործ նախկինները։

Իսկ ահա արդեն գրեթե երկու տարի անց փաստաբան Նորայր Նորիկյանն է ահազանգում․ «Այսօր չունենք որևէ հայտնի կոռուպցիոների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով պարզ կլիներ, որ նախկին քաղաքական ռեժիմի օրոք որևէ հայտնի կոռուպցիոներ, որը զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ և պաշտոններն օգտագործել է անձնական բարեկեցությունն ապահովելու համար՝ յուրացրել է, վատնել է, զբաղվել է կաշառակերությամբ, հովանավորչությամբ»։

Ինչպե՞ս են պայքարում իշխանությունները կոռուպցիայի դեմ, երբ վերջին երկու տարվա ընթացքում «Մարտի 1»-ի, կոռուպցիոն մի շարք գործերով անցնող նախկին պաշտոնյաների հաջողվեց ճողոպրել արդարադատությունից, տարբեր պատրվակներով փախչել արտերկիր, իսկ մնացողների նկատմամբ էլ չկա կայացված որևէ դատական վճիռ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովը կանխարգելիչ մարմին է, լիազորություններ չունի պատասխանելու քրեական գործերին վերաբերող հարցերին։

«Նախկինում ենթադրյալ հանցագործությունների և դրանց վերաբերյալ քննությանը հանձնաժողովը որևէ առնչություն չունի։ Իսկ նախկին պաշտոնատար անձանց ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հանձնաժողովն ասելիք չունի»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Փոխարենը Հայկուհի Հարությունյանն իրազեկեց, որ գույքի և եկամուտների, շահերի հայտարարագրման համակարգը բխում է ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարության և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքից և «Հանրային ծառայության մասին» օրենքից, որն ուժի մեջ է մտել 2019թ․ նոյեմբերին, երբ ձևավորվեց հանձնաժողովը։

«Հանձնաժողովն ուսումնասիրել է նախկինում գոյություն ունեցող հայտարարագրման համակարգը և երկու փուլով դրա կատարելագործման և բարելավման համար առաջարկել լուծումներ։ Այն հնարավոր բացթողումները, որոնք եղել են նախկինում և հնարավորություն են տվել պաշտոնատար անձանց հայտարարագրել X քանակությամբ եկամուտ կամ գույք, որոնք նրանք փաստացի չեն ունեցել, բայց հետագայում՝ իրենց պաշտոնավարման ընթացքում, այս կամ այն կոռուպցիոն գործարքների միջոցով ձեռք են բերել, պետք է օրինականացնեն։ Օրինակ՝ պաշտոնատար անձը, որը, պաշտոնը ստանձնելով, հայտարարագրում ներկայացրել է, որ ինքն ունի 500 հազար ԱՄՆ դոլար, որը գուցեև չունի։ Եվ այս առումով որևէ ստուգման հնարավորություն և հավաստիացում, որ կոնկրետ անձը տիրապետում է կամ տնօրինում այդ գումարը կամ գույքը, նախկին համակարգը չի ունեցել։ Հիմա, որպեսզի չկրկնվի նույն սցենարը, և նոր ձևավորված կառավարության, Ազգային ժողովի պաշտոնատար անձինք նույն մոտեցումը չկիրառեն, փոխեցինք համակարգն այնպես, որ արդեն գոյություն ունեցող գույքի, եկամտի հայտարարագրման համար պաշտոնատար անձանց հետ պետք է մասնակցեն նաև այն աղբյուրները, որոնցից այդ գույքը կամ եկամուտը ձեռք են բերվել։ Օրենսդրական փոփոխությունների հիման վրա արդեն հանձնաժողովը լիազորություն ունի պաշտոնատար անձանց կողմից նշված գույքը, նրա ձեռքբերման աղբյուրը նշելուց հետո ստուգել, ներառյալ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը։ Այսինքն՝ եթե X պաշտոնյան X գումար է տեղադրել որևէ բանկում որպես դրամական միջոց, հանձնաժողովն հնարավորություն կունենա կոնկրետ բանկից այդ տեղեկատվությունը ճշտել։ Այն անձը, որը ենթադրաբար համարվել է նվիրատու կամ ժառանգաբար փոխանցել է կոնկրետ պաշտոնատար անձի, նույնիսկ այդ անձի տվյալները, գույքային հնարավորություններն ուսումնասիրելու հնարավորություն կա, որպեսզի չստացվի, թե որևէ պաշտոնատար անձ տեսականորեն այդ գույքը կամ եկամուտը հայտարարագրում է, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա կոռուպցիոն գործարքների միջոցով դա լրացնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հաջորդ բաղադրիչը, ըստ Հայկուհի Հարությունյանի, շահերի հայտարարագրման համակարգն է։

Հայկուհի Հարությունյանի հավաստմամբ՝ «եթե նախկինում այս կամ այն պաշտոնատար անձը որևէ պետական մրցույթի, պետական գնումների չէր մասնակցում, ապա իր հետ անմիջական ազգակցական կապի մեջ գտնվող անձանց միջոցով հնարավորություն էր ունենում դրանց մասնակցելու և առավելություն ստանալու՝ մեկ կամ մի քանի տեսակի պայմանագրային ծառայություն մատուցելու տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հիմա ամբողջ հայտարարագրման համակարգը և օրենսդրական կարգավորումները փակել են այդ ողջ բացը։ Հայտարարագրման համակարգում ավելացել է, որ հայտատու անձը, պաշտոնատար անձը տվյալներ ներկայացնում է ոչ միայն իր, այլ իր հետ ազգակցական և ընտանեկան կապի մեջ գտնվող անձանց կողմից տարբեր առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում մասնակցությունը, կարգավիճակը և արդեն պետական գնումների համակարգից օգտվելու և ծառայություն մատուցելու երբևէ ունեցած փորձը, ինչպես նաև հավակնությունները։ Այսինքն՝ մասնակցության դեպքում դա հանրությանը և ԶԼՄ-ներին հնարավորություն է տալիս հետևել և բացահայտել այն հնարավոր չարաշահումները կամ ի պաշտոնե առավելությունների դրսևորումները, որոնք նախկինում օգտագործվել է, սակայն որևէ հետևանք չի առաջացրել։ Հանձնաժողովն արդեն ստացել է այդ տվյալների համադրման բազան, օրենսդրական կարգավորումներն են փոխվել»։

Երրորդը բաղադրիչը վերաբերում է բարեվարքության համակարգին, ինչը ենթադրում է, որ Հայաստանում, սկսած դատավորների թեկնածուներից, այն տարածվելու է դատախազների, քննիչների, գործադիր իշխանության պաշտոնատար անձանց վրա։ Եվ այդ պաշտոնները զբաղեցնելու համար թեկնածուները, ըստ մեր զրուցակցի, անպայման անցնելու են բարեվարքության ստուգարք։

«Ոչ միայն այդ անձանց գույքային և շահերի բախման հնարավոր փորձն է գնահատվելու, այլև այդ անձանց վարքագիծը՝ նախկինում իրենց ունեցած աշխատանքային պարտավորությունների իրականացման, նաև՝ որպես ՀՀ քաղաքացի դրսևորելու առումով։ Իսկ պաշտոնը ստանձնելուց հետո կոնկրետ անձը ներկայացնում է տարեկան հայտարարագիր, որը հնարավորություն կտա հանձնաժողովին ստուգել՝ անձը պաշտոնը ստանալու պահին ինչ գույքային կարգավիճակ է ունեցել և հետևել դրա զարգացումներին։ Եվ չհիմնավորված գույքի, եկամուտների ձեռքբերման, հնարավոր շահերի բախման պարագայում հանձնաժողովը կարող է արձագանքել, դիմել իրավապահ մարմիններին, քրեական միջամտությամբ կանխարգելել այն»,- նշեց Հայկուհի Հարությունյանը։

Մեր դիտարկմանը, որ նախկինում մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ նախկին պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների կոռուպցիոն չարաշահումների, ապօրինությունների մասին, հանձնաժողովը զբաղվո՞ւմ է դրանցով։ «Իրավական տեսանկյունից հանձնաժողովն այդ հնարավորությունը չունի, որպեսզի առնվազն այդ անձանց հայտարարագրերն ուսումնասիրելու ընթացքում կարողանա այդ միջոցները կիրառել այսուհետև այդ տեսակի խախտումների համար։ Ցավոք, այն իրավական կարգավորումները, որոնք կան, թույլ չեն տալիս հանձնաժողովին բացել, օրինակ, 2018թ․ հայտարարագիր ներկայացրած պաշտոնատար անձի տվյալները և իրավական խախտում տեսնելու դեպքում կոնկրետ պատասխանատվության հանգեցնելու։ Մենք մի մասը հրապարակել ենք, մյուս մասով մտածում ենք հրապարակման ձևաչափի մասին, որը վերաբերում է նախկին պաշտոնատար անձանց խախտումներին։

Սակայն գույքի բռնագանձման և այլ պատասխանատվության համար հանձնաժողովը կոնկրետ լիազորություններ չունի, որովհետև իրավական կարգավորումները տրվել են հետագայի համար, ոչ թե անցյալի»,- նշեց Հայկուհի Հարությունյանը՝ խորհուրդ տալով ԱԺ-ին և կառավարությանը հարց ուղղել, թե ինչու իրենց այդ լիազորությունները չտվեցին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում