«Երեւան. XX դար». Երեւանի ողջ կոլորիտն ու պատմական դիմագիծը՝ մեկ գրքում

11/07/2017 schedule18:49

Այսօր՝ հուլիսի 11-ին, տեղի ունեցավ «Երեւան. XX դար» գրքի նոր հրատարակության շնորհանդեսը, որի ընթացքում հանրությանը ներկայացվեց քաղաքամայր Երեւանի ողջ կոլորիտն ու պատմական դիմագիծն ամփոփող պատկերազարդ գիրք-հուշարանը:

«Երեւան. XX դար» հուշագրքում տեղ են գտել երեւանցիների ամենասիրված վայրերի մասին հետաքրքիր պատմություններ, պատմամշակութային հուշարձանների հեղինակների, ճարտարապետների, հայտնի երեւանցիների հարցազրույցներ, հուշեր ու նկարագրություններ, արխիվային լուսանկարներ՝ լի երեւանյան վառ գունապնակը պահպանելու ու փոխանցելու ձգտումով:

Միջոցառման հատուկ հյուրն էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Կարծում եմ, որ  այս գիրքը հենց մեր արեւաշատ եւ, ինչու չէ, նաեւ մեր առեւտրաշատ քաղաքի մասին է խոսում: Այս գիրքը կարող է կամրջել մեր հիշողությունը մեր ապագայի հետ, մեր անցյալը կապել այսօրվա հետ: Ես շատ կուզեի, որ այն նաեւ լիներ էլեկտրոնային տարբերակով, որպեսզի կարողանայինք  համացանցում  ներկայացնել աշխարհում ապրող տարբեր ազգերին ու ազգություններին մեր քաղաքի գեղեցկության մասին, պատմել մեր քաղաքի գույների եւ շնչառության մասին:Մաղթում եմ գրքին բարի ճանապարհ դեպի Երեւան այցելած  զբոսաշրջիկների եւ մեր հայրենակիցների ընտանիքներ: Շնորհավորում եմ բոլորիս»,- իր ողջույն խոսքում նշեց նախարարը:

Հյուրերին ողջունեց նաեւ «Երեմյան Փրոջեքթս» կազամակերպության հիմնադիր Դավիթ Երեմյանը. ««Երեմյան Փրոջեքթսը» միշտ եղել է Երեւանին վերաբերող հետաքրքիր, յուրօրինակ նախագծերի կողքին: Այս հրաշալի նախագիծը հենց այդպիսինն էր: Շնորհակալություն Մեդիամաքսին արժեքավոր գաղափարը նախաձեռնելու, իրականացնելու համար: Մեր Երեւանն այն քաղաքն է, որը մեծ ներուժ ունի՝ դառնալու աշխարհի ամենահյուրընկալ, ջերմ, մշակութահարուստ քաղաքներից իր գույներով, ավանդույթներով, անվտանգությամբ, որտեղ միշտ ցանկություն կա ապրելու եւ ստեղծագործելու»:

«Մեդիամաքս» մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը՝ անդրադառնալով «Երեւան. XX դար» նախագծին, նշեց. «Հինգ տարի առաջ, երբ Մեդիամաքսը գործարկեց «Երեւան. XX դար» նախագիծը, մենք սկսեցինք նորովի բացահայտել մեր քաղաքը, եւ այդ բացահայտումները շարունակվում են մինչ օրս: Մեդիա-նախագծերը սովորաբար երկար կյանք չեն ունենում, սակայն «Երեւան. XX դար» նախագիծը շարունակում է ապրել՝ արդեն ինքնուրույն կյանքով: Երեւանը ամառային քաղաք է, եւ շատ ուրախ եմ, որ հենց ամառն ենք «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության մեր գործընկերների հետ ներկայացնում «Երեւան. XX դար» գրքի նոր հրատարակությունը:

Գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործելու ենք Երեւանում մի լավ համատեղ նախագիծ իրագործելու համար: Այնպես որ, բոլոր մարդիկ, որոնք կգնեն այս գիրքը, իրենց ներդրումը կունենան մեր քաղաքն ավելի լավը դարձնելու գործում»:

Շնորհանդեսին ներկա էին ճարտարապետներ, պետական կառույցների, մշակույթի, արվեստի ոլորտի եւ ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, ճանաչված ու սիրված երեւանցիներ: «Երեւան. XX դար»  գիրքը հնարավոր է ձեռք բերել «Լավաշ» ռեստորանի խանութում եւ «Բուկինիստ» գրախանութների ցանցում:

Տպել
3692 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին