220 մլն դրամ՝ Անկախության օրվան. Վարչապետի մրցանակաբաշխություն կանցկացվի18 սեպտեմբերի 2019 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների բյուջեն 2019-ին կազմում է 220 միլիոն դրամ (մոտ $460,000)։ Ինչպես հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը,այս տարի առաջին անգամ այդ օրը վարչապետի մրցանակաբաշխություն կանցկացվի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, տեղեկացնում է Panorama.am-ը: Դրան կմասնակցեն մարդիկ, որոնք փոխում են իրենց շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում, ապագան կապում են Հայաստանի հետ։ «Ունենք 45 հերոս, որոնք մրցանակների հավակնորդներն են։ 13 մրցանակ է լինելու, 12-ը տարբեր պաշտոնյաների, գործարարների կողմից են տրվելու հերոսներին, մեկը՝ վարչապետի»,- նշել է Մովսիսյանը։ Նրա խոսքով՝ մրցանակաբաշխության հյուրերը լինելու են վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները, ժյուրին առանձնացրել է կարճ ցուցակ, իսկ վարչապետն ընտրել է մրցանակակիրներին։ «Ժյուրին հենվել է այն չափանիշի վրա, թե ինչքան ջանք է պահանջվել տվյալ մարդուց, որպեսզի հասնի իր երազանքին, նաև ստեղծագործականությունը, նորարարչականությունն է հաշվի առնվել»,- նշել է Մովսիսյանը: Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |