Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Քառօրյա պատերազմի մասնակից զինվորը ՊՆ-ի դեմ հայց է ներկայացրել. կլինի շղթայական ռեակցիա

Զորացրված Ռազմիկ Պետրոսյանի շահերի պաշտպանը դեռ Վարչական դատարանի կողմից ծանուցում չի ստացել ՊՆ-ի դեմ հայցը վարույթ ընդունելու մասին, սահմանված ժամկետը դեռ չի լրացել։ Հիշեցնենք, որ զորացրված Ռազմիկ Պետրոսյանը Վարչական դատարան հայցը ներկայացրել էր դեկտեմբերի 5-ին՝ ՊՆ-ից պահանջելով զինգրքույկում համապատասխան գրառում կատարել 2016 թ.-ի ապրիլյան մարտական գործողություններին մասնակցելու մասին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Աշխեն Դաշյանը ընդգծեց, որ իր վստահորդը մինչև դատարան դիմելը վերադասության կարգով բողոքարկել էր պաշտպանության նախարարին՝ խնդրելով իր զինգրքույկում համապատասխան գրառում կատարվի, քանի որ այնտեղ գրառումը կատարվել էր միայն մարտական հերթապահություն իրականացնելու մասով, սակայն վերադասության կարգով մերժում է ստացել։ Փաստաբանի խոսքով՝ կան փաստեր, վկաներ, որոնք ապացուցում են, որ Ռազմիկ Պետրոսյանը մասնակցել է բուն մարտական գործողություններին։

«Մեր գործի հանգամանքներից այն կարևոր փաստարկը նաև նշեմ, որ չնայած վերադաս բողոքի քննության արդյունքում մեզ պատասխանը տրվել է, որ նա իրականացրել է միայն մարտական հերթապահություն, նշեմ, որ մարտական հերթապահությունը ենթադրում 15-օրյա ժամկետ, 15-օրյա ժամկետը լրանալուց հետո սահմանից վերադառնում են զորամաս, մեր դեպքում իմ վստահորդը մարտի 18-ից մինչև ապրիլի մեկը մարտական հերթապահություն է իրականացրել, վերադարձել է զորամաս և ապրիլի մեկի գիշերը տագնապով նորից վերադարձել է սահման, ստորաբաժանումը բարձրացել է մարտական գործողությունների մասնակցելու, և մինչև 2016թ.-ի հունիս ամիսը՝ մինչև զորացրվելը, նա մնացել է այնտեղ։ Այսինքն՝ եթե իրականացրել 15-օրյա մարտական հերթապահություն, ինչպե՞ս կարող էր մինչև հունիսը մնալ այնտեղ և 3 ամիս հսկել ինչպես մարտական հերթապահությունը, այնպես էլ գործողություններին մասնակցելը»,- շեշտեց նա։

Աշխեն Դաշյանը նաև ընդգծեց, որ իր վստահորդը ոչ մի արտոնությունից օգտվելու ցանկություն չունի, պարզապես ցանկանում է, որ իր իրավունքները վերականգնվեն, և խտրական մոտեցում չցուցաբերվի, նա հիմա ՀՀ-ում չի գտնվում, բնակվում է ՌԴ-ում, հայրենիք եկել էր ծառայելու և իր պարտքը պատշաճ կատարել է։

«Նշեմ, որ Ռազմիկ Պետրոսյանի հետ ծառայած երկու զինակիցների զինգրքույկներում, ովքեր պաշտոնատար անձանց երեխաներ են և իրականացրել են նույն գործողությունները, ինչ Ռազմիկ Պետրոսյանը, գրառումները կատարվել են մարտական գործողության մասնակցության վերաբերյալ, սակայն Ռազմիկ Պետրոսյանի զինվորական գրքույկում գրառում չի կատարվել։ Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք»,- ընդգծեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում