Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նիկոլ Փաշինյանի բռնապետ(ությունը)ացումը. ո՞ւմից է վախենում վարչապետը

«Այն, որ ժողովրդավարությունը մեր արժեքային համակարգն է ու մեր հավատամքն է, և այն, որ մենք սուպերվարչապետական համակարգից բալանսավորման պետք է գնանք՝ միանշանակ: Բայց մարդիկ ուզում են, որ մի օրում դա տեղի ունենա: Այո, մի օրում դա կարելի է անել, բայց կարող է պարզվի, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ, ու երկրում անիշխանություն ստեղծվեց»,- խոսելով սուպերվարչապետ լինելու քննադատությունների մասին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով. «Եկեք ասեք՝ էդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր ՀՀ-ում օրինականության, ժողովրդավարության, թափանցիկության համար»: Նա նաև նշել է, որ ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալն անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում այդ կառույցները կքաղաքականացվեն։

Նիկոլ Փաշինյանն ավելի համոզիչ կլիներ, եթե որպես փաստարկ ներկայացներ, ասենք, այն, որ «ծառայություն» բառը ավելի հայեցի է հնչում, քան «նախարարությունը»։ Քաղաքականացման մասին նրա փաստարկը որևէ քննադատության չի դիմանում, այդ մասին արդեն իսկ բազմաթիվ տեսակետներ են հնչել՝ ինչպես փորձագիտական, այնպես էլ քաղաքական շրջանակներում։ Ամենահամակարգված կերպով դրան անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սուպերվարչապետական համակարգի պաշտպաններին ուզում եմ խորհուրդ տալ տեղափոխվել այն Հայաստան, որտեղ հնարավոր եղավ մեծագույն ոճրի հետևանքով այնքան թուլացնել մեր պետական կարգը, այնպես այլանդակել պետական ինստիտուտներն ու դրանց հիմքերը, որ այդ ամենը պետք է ավարտվեր մեկ մարդու ձեռքում ենթարկված ներքին գործերի, ազգային անվտանգութան և պետեկամուտների նախարարություններով։ Սա եղել է քաղաքական որոշում։ Այդ կառուցվածքային փոփոխության (երբ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն և Քննչական կոմիտեն ենթարկվել են մեկ անձի) հետևանքներին մենք առերեսվել ենք տարիներ շարունակ… Ինչ վերաբերում է այս օրերին շրջանառության մեջ դրված այն պարզունակ թեզին, որ եթե ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը դառնան նախարարություններ և հաշվետու լինեն ԱԺ-ին, ապա դա ենթադրում է, որ այդ կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու են, ապա ուղղակիորեն պնդում եմ, որ սուպերվարչապետական այս համակարգն ինքնին ենթադրում է, որ այդ կառույցներում նշանակումները ենթարկվում են օրվա իշխանության քիմքին հարազատ խիստ քաղաքական նպատակահարմարությանը։ Ի հավելումն ասվածի՝ նաև գտնում եմ, որ ԱԱԾ-ն ոչ միայն պետք է կառավարության կառուցվածք վերադառնա և հաշվետու լինի խորհրդարանին, այլ նաև ԱԱԾ-ից պետք է դուրս բերվի քննչական մարմինը, և ԱԱԾ-ն պետք է զբաղվի իր ուրույն առաքելությամբ»,- գրել է Էդմոն Մարուքյանը։

Հնչել են նաև բազմաթիվ այլ տեսակետներ, մասնավորապես՝ ծիծաղաշարժ համեմատություններ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տրամաբանությամբ պաշտպանության նախարարությունը ևս պետք է հանել կառավարության կազմից, քանի որ նախարարության կարգավիճակում այն կարող է քաղաքականացվել։

Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք պետական կառավարման հայեցակարգային մոտեցումների հակադրության, բախման հետ. իշխանությունն ունի մի մոտեցում, ընդդիմախոսները ներկայացնում են այլ մոդել, ինչի արդյունքում հարցը հայտնվել է հանրային-քաղաքական քննարկումների օրակարգում։ Այդ տպավորությունը միայն առաջին հայացքից կարող է տեղին լինել։ Իրականում գործ ունենք մեկ մարդու կամայական ցանկության հետ, և այդ մեկ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։ Այսինքն՝ այս ողջ պատմությունը ծագել ու շրջանառության մեջ է հայտնվել մեկ մարդու կամքի կամ դրա բացակայության պատճառով։ Բայց կարևոր է հասկանալ Նիկոլ Փաշինյանի այդ ցանկության գենեզիսը՝ ինչո՞ւ է նա այդքան կառչած Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իր վերահսկողության տակ պահելու գաղափարից, որը նմանվում է մտասևեռման։

Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է ժամանակագրորեն հետ գնալ և վերհիշել այն պատճառները, որոնք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ստիպեցին Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դուրս բերել կառավարության կառուցվածքից և ենթարկեցնել երկրի դե ֆակտո ղեկավարին։ Ենթարկեցնել ամբողջությամբ՝ տոտալ վերահսկողություն սահմանելով նրանց գործունության նկատմամբ և ուժային այդ կառույցները ծառայեցնելով սեփական քաղաքական նպատակներին։ Այդ մոտեցումը բռնատիրական, ավտորիտար իշխանությանը բնորոշ մոտեցում էր, որն ուներ իր խորը պատճառները։

Ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Սերժ Սարգսյանը չունեին հանրային վստահություն, նրանց իշխանությունները լեգիտիմ չէին, և նրանք կանգնած էին ամեն պահի այդ իշխանությունը կորցնելու սպառնալիքի առաջ։ Դա բացառելու համար պետք էր ստեղծել ռեպրեսիվ, պատժիչ համակարգ, որում դոմինանտ դերակատարություն ունեին և են ուժային կառույցները։ Դրանք Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էին սեփական ժողովրդից պաշտպանվելու համար, ինչի ականատեսը եղանք 2008 թվականի մարտի 1-ին (ի դեպ, այն ժամանակ կիրառվեց նաև բանակը, որը Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ ապաքաղաքական է՝ լինելով նախարարություն, ի տարբերություն ԱԱԾ-ի ու Ոստիկանության՝ նախարարության կարգավիճակով հանդես գալու հեռանկարի)։ Եվ ուրեմն սեփական քաղաքացիներից պաշտպանվելու համար պետության նախկին ղեկավարներն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ առան ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, ինչի շնորհիվ նաև երկուական ժամկետ կարողացան պահպանել ապօրինի իշխանությունը։

Միանգամայն այլ է, սակայն, Նիկոլ Փաշինյանի պարագան։ Նա ունի հանրային աննախադեպ վստահություն. նրա, անձնապես նրա շնոհիվ «Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններում ստացել է ավելի քան 80, ԱԺ ընտրություններում՝ ավելի քան 70 տոկոս ձայն։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը հենվելու միայն մեկ սուբստանցիա ունի, և դրա անունն է ՀՀ քաղաքացի, Հայաստանի հասարակություն։ Նա, սակայն, նախընտրում է գնալ իր նախորդների ճանապարհով, ինչն աբսուրդային է. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ուժային կառույցների վրա էին հիմնվում, քանի որ չունեին հասարակության վստահությունը, Նիկոլ Փաշինյանը նույնն անում է՝ ունենալով աննախադեպ բարձր վստահություն։ Եթե Քոչարյանն ու Սարգսյանը ուժային կառույցների միջոցով պաշտպանվում էին սեփական ժողովրդից, ապա ումի՞ց է դրանց միջոցով պաշտպանվում Նիկոլ Փաշինյանը։

Չի՞ գիտակցում արդյոք այսքանը գործող վարչապետը։ Վստահաբար գիտակցում է բոլորից առաջ ու բոլորից խորապես։ Այդ դեպքում ինչո՞ւ է գիտակցված գնում քայլի, որը նրա ժողովրդավարական, գերժողովրդավարական իշխանությունը շատ արագ վերածելու է բռնատիրության։ Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել, քանի որ, ըստ ամենայնի, գործ ունենք Փաշինյանի ոչ թե քաղաքական, այլ գերանձնական մոտիվացիաների ու վախերի հետ, իսկ դրանք վերլուծելն արդեն հոգեբանների գործն է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում