Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Ոչ պետական մամուլին աջակցելու համար 72 հայտ է ստացվել

2018 թվականին ոչ պետական մամուլին աջակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի հայտերն ընդունելու ժամկետի ավարտից հետո պատկերն այսպիսին է (հայտատուների անվանական և որոշ այլ տվյալներ հրապարակելի չեն)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող մամուլ» մրցակարգում ստացվել է 14 հայտ։ «Մշակութային ուղղվածության կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոց» մրցակարգում ստացվել է 13 հայտ, «Գրական տպագիր և էլեկտրոնային պարբերական» մրցակարգում կրկին 14 հայտ է ստացվել,  «Արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոց» մրցակարգում՝ 3 հայտ, «Մշակութային կյանք լուսաբանող մարզային մամուլ» մրցակարգում ստացվել է 25 հայտ, իսկ «Մշակութային ուղղվածություն ունեցող տպագիր կամ էլեկտրոնային նորաստեղծ լրատվամիջոց» մրցակարգում`4 հայտ։

Հայտ ներկայացրածների ընդհանուր թիվը 72 է: Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն 2017 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակում:

ՀՀ մշակույթի նախարարությունը «Ոչ պետական մամու­լի հրատարակում» ծրագրով 2018 թվականի պետական աջակցության հայտերի ընդունումը սկսել է օգոստոսի 7-ից:

Դիմողները չէին կարող ներկայացնել մեկից ավելի հայտ։

Պետական աջակցություն ստանալու համար վերը բերված խմբերի լրատվամիջոցները կարող են դիմել, եթե համապատասխանում են հետևյալ պայմաններին.

  1. Թերթը կամ պարբերական հանդեսը պետք է առնվազն վերջին երկու տարում հրատարակված լինեն իրենց հայտարարած պարբերականությամբ. թերթը պետք է հրատարակված լինի տարին առնվազն 12 համարով, պարբերական հանդեսը՝ 4։
  2. Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր թերթը պետք է ամսական առնվազն 300 օրինակով հրատարակություն ունենա։
  3. Մշակութային կյանք լուսաբանող մարզային մամուլը պետք է ամսական առնվազն 500 օրինակով հրատարակություն ունենա։
  4. Մշակույթի բաժին ունեցող կամ մշակութային ուղղվածության հանրապետական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցը, արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցը և գրական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցը պետք է ամսական առնվազն 500 օրինակով հրատարակություն ունենա և ամսական առնվազն 5 հազար այցելություն կայքէջում։
  5. Մշակութային ուղղվածություն ունեցող տպագիր կամ էլեկտրոնային նորաստեղծ լրատվամիջոցը, հայտ ներկայացնելիս, տպաքանակի և կայքէջի այցելությունների՝ վերը բերված պայմանները կարող է չապահովել, սակայն պետք է պարտավորություն ստանձնի՝ պետական աջակցություն ստանալու դեպքում 2018 թ. առաջին կիսամյակում ապահովել. թերթի դեպքում՝ առնվազն 500 տպաքանակ, էլեկտրոնայինի դեպքում՝ առնվազն 5 հազար այցելություն կայքէջում։
  6. Էլեկտրոնային լրատվամիջոցները աջակցություն ստանալուց հետո 2018 թվականի ավարտին պետք է ունենան առնվազն 10 հազար այցելություն կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում