Արտակ Զաքարյան. Առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի մասնակից պատգամավորնեը մերժել են «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկները:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, երեկոյան հրավիրած նիստում ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի, Աղվան Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների դրական եզրակացությանը:
Քվեարկությունից առաջ հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշել է, որ լրամշակված տարբերակում կարգավորվել են խնդրահարույց հարցերը: Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար կսահմանվի մեկ միասնական վճար, որը յուրաքանչյուր զորակոչի դիմաց կկազմի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար: Օրենքի նախագծով դիմում կարող է ներկայացնել նաև սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կողմից լիազորված անձը:
Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ նախագիծը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հիման վրա ևս: ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները չեն ընդունվել, քանի որ համահունչ չեն զինված ուժերի կազմավորման և գլխավոր շտաբի գործունեության տրամաբանությանը:
Պատգամավորները քվեարկությամբ մերժել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների առաջարկները:
Երկրորդ ընթերցումով ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ այն քննարկվել է տարբեր հարթակներում. նախագծի հիմքում դրվել են արդյունավետ կառավարման, սոցիալական արդարության եւ հավասարության սկզբունքները:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է տարկետման տրման նոր եղանակ, որի պարագայում քաղաքացին կարող է օգտվել բարձրագույն կրթություն ստանալու՝ առաջին փուլն անցնելու իր լիարժեք իրավունքից, ինչպես նաև իր կամքով ընտրել ծառայության տեսակը: Նշվել է, որ հնարավորությունների նոր ճանապարհներ են բացված զինվորական ծառայության կազմակերպման, ինչպես նաև կրթության հաջորդական փուլերի ապահովման համար:
Քննարկված նախագծերն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Ավագյանը կլինի ուսանողական ցույցերի առաջին զոհը. «Ժամանակ»
- ԱԺ պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ է անցկացնում
- Բողոքող ուսանողները երթով անցնում են տարբեր համալսարաններով
- Ուսանողներն այսօր էլ շարունակում են բողոքել
- «Լինելու է տարկետում». ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում
- Աշխարհի լավագույն բուհերում սովորողներին տարկետման իրավունք կտրվի. Արծրուն Հովհաննիսյան
- Տարկետումը չի վերանում, դրա ձևաչափն է փոխվում. ՀՀԿ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները