Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 49 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 49 դեպք

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բացահայտել են հանցագործության 49 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, կողոպուտի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման, ինքնավնասման, կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելու կամ իրացնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am