«Եթե կազմակերպված չլիներ՝ 20 մեքենա որտեղի՞ց կհավաքվեր». «Թալին» ՋՕԸ-ում հնչած կրակոցի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

նկարում՝ ձախից. Մկրտիչ, Անդրանիկ եւ Ժորա Սափեյանները

ՀՀ քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել երեկ «Թալին» ջրօգտագործողների ընկերությունում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ընթացքում կրակոց էր արձակվել: Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ քրգործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն):  

Հնչած ահազանգի հետքերով դեպքն ուսումնասիրվել է նաեւ ոստիկանությունում: Մեր տեղեկություններով, միջադեպի մի շարք մասնակիցներ արդեն բացատրություն տվել են, սակայն ոստիկանություն չի ներկայացել կրակոց արձակած անձը:

Երեկ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում «Թալին» ՋՕԸ ներկայացուցիչների եւ Մարտի 1-ից ու այլ քաղաքական իրադարձություններից հայտնի Սափեյանների միջեւ տեղի ունեցած վիճաբանության ու քաշքշուկի մասին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, եւ, ըստ նախնական տեղեկությունների`մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։

Կողմերից ոչ մեկը չի հայտնում, թե ով է կրակոց արձակողը: Այս պահին նույնիսկ հստակ հայտնի չէ, թե ովքեր են հրահրել միջադեպը, ինչն է եղել պատճառը: Դրա վերաբերյալ, սակայն, միջադեպի կողմերն ունեն ենթադրություններ:

Մասնավորապես, միջադեպի կողմերից Անդրանիկ Սափեյանը մեր զրույցում պատմեց հետեւյալը. «Առավոտյան գնացի «Թալին» ՋՕԸ: Նախորդ օրվանից հայտնի էր, որ պետք է հրամանս այդ օրը լիներ եւ անցնեի աշխատանքի որպես «Թալին» ՋՕԸ տնօրենի տեղակալ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ մի քիչ շփվեցինք, մեր հետագա աշխատանքից զրուցեցինք 20-30 րոպե: Հետո մի քանի հոգի եկան՝ թե ժողովուրդն ուզո՞ւմ է, որ հաստիք բացեք, որ տեղակալ եք նշանակում, ծախս եք ավելացնում, աշխատավարձ եք տալիս: Սպառնում էին, որ կգնան, երկաթգիծը կփակեն, ճանապարհ կփակեն, կգնան վարչապետի մոտ ու անգիր արած էսպիսի բաներ: Ասում էին մենք քայլել ենք, չգիտեմ ինչ: Ես էլ ասում եմ՝ եթե ասեմ, ես երբվանից եմ սկսել քայլել, ես էլ գնամ Հյուսիս-հարավ ճանապա՞րհը փակեմ, ասեմ լուծարեք ամբողջ կառույցը, աշխատավարձ խնայեք»:

Այնուհետեւ, ըստ Սափեյանի, իրենք դուրս են եկել ընկերությունից ու վիճաբանությունը շարունակվել է դրսում: Մեր հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ իր բարեկամները միացել են վիճաբանությանը՝ Անդրանիկ Սափեյանը պատասխանեց. «Իմ բարեկամները չէ, էդ մարդիկ ասում էին, որ եթե տեղակալ է նշանակվում՝ Արագած կամ Արտենի գյուղից պիտի լինի, մեր կողմից էլ մարդիկ էին եկել, որոնք ուզում էին, որ մեր կողմերից լինի»:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում տեղի ունեցածը, իր կարծիքով կազմակերպվա՞ծ է եղել այդ ակցիան՝ Սափեյանը պատասխանեց. «Սկզբում տպավորությունը այնպես էր, որ տնօրենը նորմալ էր տրամադրված, բայց վերջում հասկացա, որ այնտեղ հավաքվածները...իմ դեմ բողոքողներից մի քանիսին հարցրեցինք՝ ի՞նչ կապ ունեք այս ամենի հետ, պարզվեց, որ իր (տնօրենի ԺՊ-ի-խմբ.) ազգականներն են, այստեղից կարելի է հետեւություն անել, որ իր սրտով չէր (Սափեյանի նշանակումը-խմբ.)»:

Անդրանիկ Սափեյանը մեր զրույցում պնդեց նաեւ, թե չգիտի՝ ո՞վ է կրակել միջադեպի ընթացքում: Ասաց, թե իր այնտեղ լինելու ընթացքում որեւէ մեկի մոտ զենք չի տեսել: Խոսելով այն մասին, թե ի՞նչ է պատրաստվում անել, էլ չի՞ գնալու աշխատանքի՝ նա պատասխանեց. «Դեռ պարզ չի ոնց կդասավորվի հետագան, տեսնենք»:

Անդրանիկի հորեղբայրը՝ Ժորա Սափեյանը մեր զրույցում ասաց, որ ինքը չի մասնակցել միջադեպին, սակայն հասկանալի է, որ տեղի ունեցածը «պետի սարքածն է»:

«Պետը համախոհներին հանել է դեմ, որ չգա (Անդրանիկ Սափեյանը-խմբ.), ջահել տղայա, կարող ա վաղը իրեն հանեն: Հայրը (Մկրտիչ Սափեյանը-խմբ.) զանգել է, ասել է ինչ կա, տոնայնությունից հասկացել է, որ մի բան էն չի, գնացել է այնտեղ: Մեքենայից իջել է, հորն էլ են խփել, ու սկսվել է քաշքշուկ: Ամեն ինչ այսպես է տեղի ունեցել: Էդ տղան նախկին անչափահաս քաղբանտարկյալ է եղել, Մարտի 1-ի հետ կապված հոր հետ նստած էր: Հիմա քոչարյանասերժական մամուլը նորից փորձում է մեր անունին կպնել»,- ասաց Ժորա Սափեյանը՝ հավելելով, որ եթե տեղի ունեցածը կազմակերպված չլիներ՝ 20 մեքենա անծանոթ մարդ որտեղի՞ց կհավաքվեր այնտեղ:

Հարցին, թե ով է եղել կրակոց արձակողը՝ նա եւս դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ իրավապահները դա կպարզեն:

Մեր հարցերին պատասխանեց նաեւ «Թալին» ՋՕԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Խուրշուդյանը: Մեր հարցին՝ արդյո՞ք ինքն է կազմակերպել ակցիան Սափեյանի դեմ, քանի որ դեմ է եղել, որ նա աշխատի իրենց ընկերությունում՝ Խուրշուդյանը պատասխանեց. «Չկա այդպիսի բան, ես իրեն կանչել էի, որ այդ օրը ներկայացնեի աշխատակազմին: Արտենի ու Արագած գյուղերի ջրօգտագործողները իմացել էին, եկել էին այստեղ, ասում էին փոխանակ կրճատումներ անեք, հաստիք եք բացում: Ես էլ ասացի, որ մեզ պետք ա էդ հաստիքը: Մի ժամից ավել դրանց համոզում էի, որ դուք իրավունք չունեք այդպիսի բան ասելու: Մեկը հասկանում է, մեկը չի լսում, գոռում է, ճվում է: Ասում են մենք ջրի փող ենք տալիս, դուք հաստիք եք ավելացնում, ում ուզում եք բերում եք»:

Խուրշուդյանը նշեց, որ քաշքշուկն ու վիճաբանությունը դրսում են եղել, ինքը չի մասնակցել եւ տեղյակ չէ՝ ով է կրակել, ում մոտ է զենք եղել: «Ես չգիտեմ 20, 25 թե 15 մեքենա է եղել, ես դրում չեմ եղել: Հիմա ոստիկանությունը զբաղվում է, երկու կողմից բացատրություն տվել են, ինձ ասացին՝ խնդրում ենք, երբ որ զանգեք, եկեք բաժին»,- պատմեց ՋՕԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Մեր հարցին՝ ինքը դե՞մ է Անդրանիկ Սափեյանի նշանակմանը՝ Խուրշուդյանը պատասխանեց, որ ինքը ոչ միայն դեմ չէ, այլ իրեն փոխտնօրեն է պետք:

Մեր տեղեկություններով, Քարակերտում որսորդական հրացանից կրակոց արձակողը Սափեյանների ազգականն է: 

Տպել
10442 դիտում

ԱՄՆ-ն փորձում է ԵՄ-ի միջոցով ՆԱՏՕ-ն բերել տարածաշրջան․ ինչով են զբաղված Հայաստանում ԵՄ դիտորդները ըստ Զախարովայի

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան