Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Կառավարությունը տնտեսության մեջ կարճ ժամանակամիջոցում լուրջ քայլեր իրականացնելու խնդիր ունի

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018-ի հունվար-օգոստոս ամիսների արտաքին առևտրի ցուցանիշները: Համաձայն հրապարակման՝ 2018թ. օգոստոս ամսվա 647 մլն դոլարի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ արտահանումը կազմել է 209.5 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 437.5 մլն դոլար: Ներմուծումը գումարային արտահայտությամբ ավելի քան կրկնակի գերազանցել է արտահանմանը:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. օգոստոսին ներմուծումը գերազանցել է արտահանմանը պակաս քան 1.7 անգամ:

2016թ. օգոստոսի համեմատությամբ՝ 2017-ի նույն ամսին արտահանումն աճել էր 21.8%-ով, ներմուծումը՝ 12.2 %-ով: Այս տարի պատկերը բավականին այլ է: Անցած տարվա օգոստոսի համեմատությամբ՝ այս օգոստոսին արտահանումն աճել է 4.4%-ով, ներմուծումը՝ 31%-ով: Բացարձակ թվային արտահայտությամբ՝ 2017թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ արտահանումն աճել է 76-77 մլն դոլարով: Մինչդեռ այս տարվա օգոստոսին անցած օգոստոսի նկատմամբ այդ աճը կազմել է ընդամենը 11.4 մլն դոլար, գրեթե 7 անգամ պակաս:

Օգոստոսին հուլիսի նկատմամբ արտահանման ծավալներն աճել են 6.4%-ով կամ 17.6 մլն դոլարով, մինչդեռ ներմուծման ծավալները՝ 5.7%-ով կամ բացարձակ թվով 24.2 մլն դոլար: 2017թ. նույն ընթացքում արտահանումն աճել էր 3.6%-ով կամ գրեթե 7 մլն դոլարով, ներմուծումը նվազել էր 1.4%-ով կամ գրեթե 5 մլն դոլարով:

2018թ. հունվար-օգոստոսին արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 578.6 մլն դոլար, 2017թ. նույն ժամանակամիջոցում՝ 1 մլրդ 114.2 մլն դոլար: Փաստորեն արտաքին առևտրի «ճեղքվածքը» խորացել է ևս ավելի քան 400 մլն դոլարով: Ընդ որում` այդ խորացումը սկսվել է արդեն հունիսից, երբ ներմուծումը բացարձակ թվով՝ 1.97 անգամ գերազանցում էր արտահանմանը: Հունիսին 2017թ. հունիսի համեմատությամբ՝ արտահանումն աճել էր 6.7%-ով, ներմուծումը՝ 20.8%-ով: Հուլիսին ներմուծում-արտահանում հարաբերակցությունը կազմում էր 2.1 անգամ հօգուտ ներմուծման: Արտահանումը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ գրեթե զրոյական մակարդակում էր, մինչդեռ ներմուծման ծավալներն աճել էին ավելի քան 22%-ով:

Համաշխարհային շուկայում թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների գների էական տատանումներ չեն գրանցվել, որ կարող էին ազդել արտաքին առևտրի հաշվեկշռի վրա: Դիտարկումները ցույց են տալիս, որ, մեծ հաշվով, ոչ մի ոլորտում գնային էական տատանումներ չկան, մինչդեռ մեր արտաքին առևտրում արտահանում-ներմուծում հարաբերակցությունը նորից սկսել է բացասական միտումներ դրսևորել ի վնաս արտահանման: Ահավասիկ. արտաքին առևտրի ապրանքային բաժինների վիճակագրության դիտարկումից պարզ է դառնում, որ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ՝ երկու ոլորտները, որոնցում արտահանման էական աճ է արձանագրվել բուսական ծագման արտադրանքների և մանածագործական իրերի արտահանման ոլորտներում: Բուսական ծագման արտադրանքի գծով արտահանումն աճել է մոտ 30 մլն դոլարով, բայց և այս խմբի ապրանքների ներմուծումն էլ աճել է ավելի քան 24 մլն դոլարով: Ինչ վերաբերում է մանածագործական իրերի արտահանմանը, այստեղ աճը կազմել է գրեթե 66 մլն դոլար, բայց ներմուծումն էլ աճել է ավելի քան 52 մլն դոլարով:

Մնացած բոլոր ոլորտներում ներմուծման ծավալներն էապես գերազանցել են արտահանմանը: Եթե պատրաստի սննդի արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան 11 մլն դոլարով, ապա սրա ներմուծումը՝ ավելի քան 48 միլիոնով: Հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է ավելի քան 40 մլն դոլարով, մինչդեռ ներմուծումը՝ ավելի քան 67 մլն դոլարով: Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումն աճել է ավելի քան 6 մլն դոլարով, մինչդեռ սրանց ներմուծումն աճել է ավելի քան 40 մլն դոլարով:

Ոչ թանկարժեք մետաղների դեպքում արտահանումն աճել է գրեթե 36 մլն դոլարով, ներմուծումը՝ ավելի քան 50 միլիոնով: Տարբեր արդյունաբերական ապրանքների արտահանումը նվազել է 1 մլն դոլարով, մինչդեռ ներմուծումն աճել է գրեթե 30 միլիոնով:

Պատկերը նույնն է նաև ավելի փոքր ծավալներով ապրանքային խմբերի դեպքում: Ինչպես նշվեց, համաշխարհային շուկայում ապրանքների գների էական տատանումներ չեն եղել, որ կարող էին ազդել արտաքին առևտրի ընդհանուր ցուցանիշների վրա: Որքան էլ պնդենք, թե հեղափոխական գործընթացները չեն ազդել տնտեսական, այդ թվում և առևտրային զարգացումների վրա, միևնույն է, թվերն այլ բան են ասում: Միանշանակ է, որ ազդել են, ու ամռան ամիսների արտաքին առևտրի վիճակագրությունը փաստում է, որ այդ ազդեցությունը շարունակվում է խորանալ, ընդ որում՝ բացասական միտումներով: Հետևաբար՝ կառավարությունը տնտեսության մեջ հնարավորինս կարճ ժամանակամիջոցում լուրջ քայլեր իրականացնելու պարտավորություն ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում