Ռուս գիտնականները հետազոտել են կորոնավիրուսի կենսունակությունը ջրում30 հուլիսի 2020 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսական վիրուսաբանության և կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» կենտրոնի մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսի գրեթե բոլոր մասնիկները (90%) 24 ժամվա ընթացքում մահանում են սենյակային ջերմաստիճանի ջրում, իսկ 72 ժամում մահանում է վիրուսի մասնիկների 99,9%-ը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Ռոսպոտրեբնադզորին հղումով։ Գիտնականները պարզել են, որ քլորազերծված և ծովի ջրում վիրուսը չի բազմանում, սակայն կարող է պահպանել կենսունակությունը։ Ընդ որում, վիրուսի ապաակտիվացումն ուղղակիորեն կախված է ջրի ջերմաստիճանից։ Այդպես, եռման ջերմաստիճանում վիրուսի մասնիկներն ամբողջովին ոչնչանում են։ Հուլիսի 29-ին Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ կորոնավիրուսը չի բազմանում քաղցրահամ և աղի ջրում, ինչպես նաև անկայուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ։ Ֆրանսիական Պրովանսի համալսարանի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը մահանում է 15 րոպեում, եթե ջուրը հասնում է 92 աստիճանի։ Ընդ որում, մինչև 60 աստիճան տաքացնելու դեպքում, Covid-19-ի որոշ շտամեր պահպանում են բազմանալու հատկությունը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |