Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում ֆուտբոլից բացի, այլ ոլորտներում ուշադրութան կենտրոնում լինել: Հարցազրույց է տվել Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանավորչությամբ գործող «A Day With…» հաղորդմանը, որի ընթացքում նրան հարց է ուղղվել լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խոսքերի մասին, որ պրոֆեսիոնալ մարզիկը չի կարող ակտիվիստ լինել: Հայաստանի հավաքականի ավագը, որից Հայաստանում երբեմն արձագանք են սպասում այս կամ այն քաղաքական երեւույթների մասին, համաձայնել է աշխարհահռչակ բասկետբոլիստի խոսքերին:

«Եվ նա ճիշտ է, դու չես կարող ակտիվիտս լինել, եթե մարզիկ ես: Ես էլ ամբողջությամբ կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա եւ այլ բաների մասին չեմ մտածում: Ակտիվիտս լինելը կամ ֆուտբոլից բացի այլ բանով զբաղվելն ինձ համար չեն: Ես ինձ նվիրել եմ ֆուտբոլին, ներգրավված եմ ֆուտբոլում եւ մնալու եմ ֆուտբոլում: Չեմ ցանկանում նայել կողքերս՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում եւ ուրիշ ինչ կարելի է անել կամ սադրիչ ինչ-որ բան ասել: Իմ աշխատանքը ֆուտբոլն է, եւ այդքանը, ցանկանում եմ վայելել դա»,- ասել է նա:

Հարցազրույցի ընթացքում ֆուտբոլիստն անդրադարձել է հայկական ֆուտբոլի զարգացմանը: Նշել է, որ կան ե՛ւ ճիշտ, ե՛ւ թե սխալ քայլեր, սակայն ինքը խորքային վերլուծություն անել չի կարող, քանի որ հեռու է: Ընդգծել է, որ փողը կարեւոր է, սակայն միակ կարեւոր գործոնը չէ ֆուտբոլում:

«Բազմաթիվ սխալ բաներ եմ տեսնում հայկական ֆուտբոլում, բայց կարող եմ նաեւ լավերը թվել: Շատ բարդ է խոսել ինչ-որ բանի մասին, երբ դու ինքդ դրա մեջ չես. ես մարզիչ չեմ, ակադեմիայում չեմ, չգիտեմ՝ ինչ տիպի աշխատանք են նրանք այնտեղ տանում՝ մարզիչները, երեխաները, ինչպես են մարզվում, ինչ փիլիսոփայություն ունեն: Իհարկե, փողը եղանակ է ստեղծում…»,- ասել է նա:

Իր նվաճումների մասին խոսելիս 31-ամյա ֆուտբոլիստն ընդգծել է, որ անցյալով չի ապրում: Գիտակցում է, որ իրեն շատ ժամանակ չի մնացել մեծ ֆուտբոլում: Մնացած ժամանակահատվածում ամեն ինչ անելու է՝ իր թիմին օգնելու ու տիտղոսների քանակն ավելացնելու համար:

«Շատ բաների եմ  հասել, բայց ինձ համար դա անցյալում է: Ուզում եմ ավելիին հասնել հետագա տարիներին: Ինձ շատ չի մնացել ֆուտբոլում, բայց վստահ եմ՝ իմ լավագույնն եմ անում՝ նոր հաջողությունների հասնելու համար, որովհետեւ կարիերայիդ ավարտից հետո մարդիկ նայում են՝ ինչ ես արել ակումբիդ համար, ինչպես ես խաղացել, տիտղոսներ նվաճել ես, թե ոչ: Ինձ համար ամենակարեւորը դրական հետք թողնելն է, տիտղոս նվաճելը, ակումբի համար որեւէ լավ բան անելը»,- ասել է նա:

Մխիթարյանը խոսել է նաեւ «Ռոմայում» անցկացրած ժամանակահատվածի մասին: Հերթական անգամ ընդգծել է, որ իրեն շատ լավ է զգում այնտեղ ու ցանկանում է շարունկել խաղալ «գայլերի» կազմում: Ա Սերիան համեմատել է նախորդ առաջնությունների հետ, որոնցում խաղացել է, ընդգծել՝ երջանիկ է, որ Իտալիայում ու «Ռոմայի» երկրպագուների համար խաղալու հնարավորություն ունի:

«Համեմատած Անգլիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի առաջնությունների հետ՝ այն իր առանձնահատկություններն ունի: Մարդիկ թերագնահատում են Ա Սերիան, սակայն կասեմ, որ այստեղ խաղալն ավելի քան հետաքրքիր է: Իհարկե, գուցե այնպես չէ, ինչպես, օրինակ, 20 տարի առաջ էր, բայց վստահ եմ, որ առաջնությունն ավելի ու ավելի լավն է դառնում: Ավելի քան երջանիկ եմ այստեղ լինելու համար, քանի որ այստեղ, այս երկրպագուների համար խաղալն անհավանական է: Շատ էի լսել, որ այստեղի երկրպագուները լավ իմաստով խելագար են, բայց չէի կարող հավատալ, որ իսկապես այդպես է: Շատ հաճելի է «Ռոմում» խաղալը, հաճելի է նման երկրպագուներ ունենալը»,- ասել է նա:

Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի սկզբում: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ ապրում է Հռոմում, սակայն միջավայրն իրեն շատ հարազատ է: Ընդգծում է այն տարածված կարծիքը, որ հայերն ու իտալացիները մենթալիտետով նման են եւ նշում, որ իրեն լավ է զգում իտալացիների շրջապատում:

«Կարծում եմ՝ միակ տարբերությունը լեզուն է: Այլ տարբերություն չեմ տեսնում, նրանք էլ կատակում են, զվարճալի են, իհարկե, նրանք նույնպես խաբում են, դա նորմալ է, ես սովոր եմ: Ինձ դուր է գալիս: Սիրում եմ պոզիտիվ եւ էներգիայով լի մարդկանց: Առաջին օրը, երբ եկա այստեղ, տպավորություն էր, թե Հայաստանում եմ»,- ասել է նա:

Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում է Լոնդոնի «Արսենալին»: Նա արդեն լոնդոնցիներին հայտնել է, որ ուզում է մնալ Հռոմում, «Ռոման» ցանկանում է գնել նրան, «Արսենալն» էլ՝ վաճառել, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ գումարի հարցում: Հայ ֆուտբոլիստի պայանագրի ժամկետը «Ռոմայի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Տպել
2160 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ