Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եթե Արոնյանը հաղթի շախմատային դուելում…

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում ուշագրավ և լարված իրավիճակ է ստեղծվել: Վերջին տուրից առաջ երեք շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը և հնդիկ Վիշվանաթան Անանդը, 5-ական միավորով կիսում են առաջին հորիզոնականը:

Լրացուցիչ ցուցանիշներով այս պահին առաջին տեղում Արոնյանն է: Առաջատարներից ընդամենը կես միավորով են ետ մնում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու աշխարհի փոխչեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:

8-րդ տուրում Արոնյանը լավ հնարավորություն ուներ միանձնյա գլխավորելու մրցաշարային աղյուսակը, սակայն մեր գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Այս տուրում միմյանց հետ են մրցել Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Վիշվանաթան Անանդը, ովքեր ևս կիսել են միավորը:

Այսօր ուշ գիշերին կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սև ֆիգուրներով մրցելու է Կարլսենի հետ և հաղթանակի դեպքում, ըստ ամենայնի, կնվաճի հաղթողի կոչումը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Արոնյանը փայլուն ելույթ էր ունեցել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի ունեցած Norway Chess 2017 գերմրցաշարում: Մասնավորապես, Արոնյանը 9 հնարավորից վաստակել էր 6 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն: Մեր գրոսմայստերը գեղեցիկ ոճով հաղթել էր Կարլսենին, աշխարհի նախկին չեմպիոն, այն ժամանակ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ տեղում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, ինչպես նաև Սերգեյ Կարյակինին: Այս տարվա ապրիլին էլ Արոնյանը տպավորիչ ելույթով աչքի էր ընկել գերմանական Բադեն Բադենում տեղի ունեցած Grenke Chess Classic գերմրցաշարում: Այստեղ Արոնյանի համար բեկումնային եղավ հենց Կարլսենի հետ պարտիան, որն անցավ լարված պայքարում, և կողմերը կիսեցին միավորը:

Մեկնաբանելով իր ելույթները հեղինակավոր մրցաշարում՝ Արոնյանը կեսկատակ-կեսլուրջ նշել է, որ հաղթողի կոչումը նվաճելու մեջ մեծ դերակատարություն է ունեցել Կարլսենի հետ պարտիայից հետո հանգիստ քնելը: «Կարլսենի հետ պարտիան լարված էր: Հաջողվեց ճիշտ մարտավարություն ընտրել և կիսել միավորը: Աշխարհի չեմպիոնը առավելություն ուներ և մոտ էր հաղթանակին: Գիտեք, երբ պարտիան հաղթում ես, բավական դժվար է քնելը: Երբ վատ ես խաղում և դժվարությամբ ես կորզում կես միավոր՝ քնում ես հանգիստ»,- ասել էր հայ շախմատիստը:

Փաստորեն, երկու գերմրցաշարերում հայ գրոսմայստերը փայլուն նվաճման է հասել հենց Կարլսենի հետ հաջող խաղալով: Ու հիմա Արոնյանի՝ ընթացիկ տարում երրորդ խոշոր տիտղոսին տիրանալը կախված է հենց նորվեգացի չեմպիոնի հետ պարտիայից:

Կարելի է ասել, որ այս տարի Արոնյանի և Կարլսենի պարտիաները նմանվել են շախմատային դուելի: Պարտիաները դինամիկայով և լարվածությամբ գրավում են շախմատի միլիոնավոր սիրահարների ուշադրությունը: Sinquefield Cup-ում հաղթող ճանաչվելու դեպքում Արոնյանի ելույթը 2017 թվականին արդեն իսկ կարելի կլինի ֆանտաստիկ անվանել: Ընթացիկ մրցաշարի 6 և 7-րդ տուրերում հաղթանակ տանելուց հետո Լևոն Արոնյանը շուրջ 10 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը և ՖԻԴԵ-ի դասակարգման ընթացիկ աղյուսակում հանգրվանել 2-րդ հորիզոնականում: Արոնյանի ընթացիկ գործակիցն է 2807.8: Այս մրցաշարից առաջ մեր շախմատիստը ՖԻԴԵ-ի աղյուսակում միայն 5-րդն էր: Աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը՝ 2823.5 գործակցով:

Ի դեպ, 2015 թվականին Արոնյանին հաջողվել է հաղթել Sinquefield Cup-ում: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել էր 6 միավոր՝ մեկ միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Կարլսենին և երրորդ տեղը գրաված ամերիկացի Հիկարու Նակամուրային: Անցյալ տարի տեղի ունեցած մրցաշարում էլ Արոնյանը 9 հնարավորից վաստակելով 5 միավոր՝ բավարարվել էր երկրորդ հորիզոնականով: 2016 թվականի Sinquefield Cup-ում հաղթողի կոչումը նվաճել էր ամերիկացի Ուեսլի Սոն, ով Արոնյանին գերազանցել էր ընդամենը կես միավորով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում