News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայկական երաժշտությունը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պարզապես ֆանտաստիկ ելույթ ունեցավ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Մալթայի մշակույթի, սոցիալական արդարության եւ տեղական ինքնակառավարման նախարար Օուեն Բոնիսին՝ մեկնաբանելով Մալթայում Հայկական մշակույթի օրերի բացումը։

«Այն անմոռանալի ֆանտաստիկ համերգ էր, ֆանտաստիկ դիրիժոր ու նվագախումբ եւ, իհարկե, ֆանտաստիկ ջութակահար Այման Մուսախոջաեւը։ Հնչում էր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիասքանչ երաժշտությունը, որը մենք երկար կհիշենք»,-նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ Մալթայում հայկական մշակութային օրերի անցկացումն օրինակն է այն բանի, թե ինչպես աշխարհագրորեն հեռու երկրները կարող են համատեղ աշխատել, երբ նրանց միավորում է մշակույթի նկատմամբ սերը․ «Լինելով մշակույթի նախարար՝ ես գրեթե 5 տարի երբեք այդքան սերտ համագործակցություն Հայաստանի եւ Մալթայի միջեւ ինչպես հիմա է չեմ տեսել, երբ համատեղ ստեղծվել է այդպիսի հրաշալի ծրագիր»։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-30-ը Մալթայում անցկացվում են Հայկական մշակույթի օրեր։ Միջոցառումը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝  Մալթայի մշակույթի, սոցիալական արդարության եւ տեղական ինքնակառավարման նախարարության, Հայաստանի մշակույթի նախարարության, Arts Council Malta-ի եւ Valletta-2018 Foundation-ի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ