Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Ադրբեջանում աճող թուրքական ռազմական ներկայությունը սպառնում է Հայաստանին

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում մեկնարկել է միանգամից երկու խոշոր զորավարժություն: Առաջինը Ադրբեջանի զինված ուժերի պլանային վարժանքներն են, որոնց մասնակցելու է շուրջ 15 հազար զինծառայող: Այս զորավարժությունների ընթացքում գործադրվելու է շուրջ 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, շուրջ 120 միավոր տարբեր տրամաչափի հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ և այլ զինատեսակներ: Ռազմաքաղաքական տեսանկյունից ոչ պակաս ուշագրավ են զուգահեռաբար Ադրբեջանի տարածքում անցկացվող ադրբեջանական և թուրքական ռազմաօդային ուժերի համատեղ մարտավարական վարժանքները՝ «TurAz Qartalı – 2017» անվանումով: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության՝ սեպտեմբերի 18-30-ը անցկացվող զորավարժություններին կգործարկվեն մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ ՄԻԳ-29, F-16, ՍՈՒ-25, Ս-130 Հերկուլես, CASA CN-235 ինքնաթիռներ և ՄԻ-35, ՄԻ-7 և Sikorsky S-70 ուղղաթիռներ:

«Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում հարցին անդրադարձել է Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը՝ ասելով, որ Հայաստանը և Ռուսաստանը պետք է համատեղ ուժերով զսպեն Թուրքիայի ռազմական ակտիվությունը մեր տարածաշրջանում, քանի որ դա սպառնալիք է Հայաստանի համար և մարտահրավեր՝ Ռուսաստանի Դաշնության համար:

– Պարոն Եվսեև, ի՞նչ նշանակություն ունեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Հայաստանի պաշտպանության և անվտանգության տեսանկյունից: Պե՞տք է արդյոք ուշադրություն դարձնենք այս իրադարձությանը:

Կարծում եմ, որ պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել այդ զորավարժություններին: Թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական վարժանքներին մասնակցում են տարբեր տեսակի ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Բացի դրանից, Թուրքիան Ադրբեջանի տարածքում՝ Բաքվի մոտակայքում, վարձակալում է տերմինալ, որտեղ մշտապես տեղակայված են Թուրքիայի ռազմաօդային ուժեր: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Թուրքիան կարող է ավիացիոն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին Հայաստանի հետ զինված հակամարտության դեպքում: Միանգամայն հասկանալի է, որ նման զարգացումը ծայրաստիճան անցանկալի է, որովհետև փաստացի կնշանակի Թուրքիայի ուղղակի ներգրավում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, հետևաբար կարծում եմ, որ Հայաստանը պետք է հարց բարձրացնի Ռուսաստանի առջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ոլորտում իր ներուժն ավելացնելու մասին, որովհետև եթե այդ օդուժը գործադրվի, Հայաստանը պետք է ինչ-որ կերպ հակազդի դրան: Հարկավոր է համատեղ ուժերով զսպել Թուրքիայի նկրտումները, որն ակնհայտորեն ցույց է տալիս իր պատրաստակամությունը ռազմաօդային աջակցություն ցույց տալու Ադրբեջանին: Եվ պետք է գտնել հակազդեցության ադեկվատ միջոցներ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ռազմաօդային ուժերի մշտական բազա ունի Ադրբեջանի տարածքում: Անհրաժեշտ է հարց բարձրացնել այդ բազայի անօրինական լինելու մասին, որ դա հակասում է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը: Կարելի է նաև հարց բարձրացնել այն մասին, թե որքանով է դա համապատասխանում Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերություններին: Այսպիսով, պետք է օգտագործել տարբեր լծակներ՝ թուրքական ակտիվությունը նվազեցնելու համար, որովհետև ես կարծում եմ, որ դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար: Դա սպառնալիք է այն պատճառով, որ Հայաստանի հնարավորությունները ռազմաօդային ուժերի ոլորտում շատ սահմանափակ են, իսկ այս գործողություններից պարզ է դառնում, որ Թուրքիան ավելացնում է իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում՝ Ադրբեջանի տարածք տեղափոխելով իր ռազմաօդային ուժերը: Ռուսաստանը պետք է ադեկվատ պատասխան տա նմանատիպ գործողություններին՝ կանխելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավումը Ադրբեջանի կողմից:

– Դուք կարծում եք, որ կա թուրք-ադրբեջանական մերձեցման, ռազմական համագործակցության խորացման որոշակի միտո՞ւմ:

Այո, կարծում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը ռազմական ոլորտում զարգանում է, բայց ավելի շատ անհանգստացնում է համագործակցությունը ռազմաօդային ուժերի ոլորտում: Հնարավոր է՝ դա Ադրբեջանի ամենախոցելի մասն է, որովհետև Ադրբեջանում տերմինալ վարձակալելը նշանակում է փաստացի մուտքի հնարավորություն ունենալ դեպի Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքներ, և այդ տերմինալում կարող են տեղակայվել տարատեսակ ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Հավանաբար կան պայմանավորվածություններ նաև այլ օդակայաններ օգտագործելու մասին: Այսպիսով, կարծում եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը՝ որպես դաշնակիցներ, պետք է մտածեն պատասխան միջոցներ սցենարի նմանատիպ զարգացումներին, որոնք բարենպաստ չեն Հայաստանի համար:

– Սեպտեմբերի սկզբին ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ Հայաստանը և Ռուսաստանը հստակեցրել են միասնական ՀՕՊ համակարգի զինվորականների կազմը: Այս քայլը որքանո՞վ կարող է նպաստել թուրք-ադրբեջանական գործակցությանը հակազդելուն:

Ռուսաստանը և Հայաստանը ունեն ՀՕՊ-ի ընդհանուր համակարգ, հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան չի բացառում հավելյալ ռազմաօդային ուժերի տեղակայումը Ադրբեջանում, պետք է հարց բարձրացնել Հայաստանի ՀՕՊ համակարգն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ այն պետք է ուժեղացվի ինչպես Ադրբեջանի դեմ, այնպես էլ Նախիջևանի կողմից, որովհետև այնտեղ ևս զարգանում է թուրք-ադրբեջանական ակտիվ համագործակցություն: Անհրաժեշտ է հատուկ ուշադրության տակ պահել երկու ուղղություններն էլ:

– Ուզում եք ասել, որ Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության ուժեղացումը անհանգստություն է առաջացնում նաև Ռուսաստանո՞ւմ:

– Իհարկե, առաջացնում է անհանգստություն, որովհետև Թուրքիան, չհասնելով լուրջ հաջողության Սիրիայում և Իրաքում, հիմա փորձում է ակտիվություն դրսևորել Հարավային Կովկասում: Դա, իհարկե, մարտահրավեր է: Ռուսաստանը պետք է իրականացնի Թուրքիայի զսպման քաղաքականություն այդ ուղղությամբ:

– Այդ դեպքում ինչո՞ւ չենք տեսնում Ռուսաստանի համապատասխան արձագանքը և գործողությունները:

– Գիտեք, կարծում եմ, որ այս հարցում պետք չէ շտապել, որովհետև այսօր շատ լուրջ պրոցես է ընթանում Սիրիայի Իդլիբ շրջանի հարցի լուծման ուղղությամբ: Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը խիստ անհրաժեշտ է Իդլիբն ազատագրելու համար: Բայց սա կարճաժամկետ խնդիր է, իսկ այս խնդիրը լուծելուց հետո Ռուսաստանը կվերադառնա Թուրքիային Հարավային Կովկասում զսպելու հարցին: Մեկը մյուսին չի հակասում: Այլ հարց է, որ այսօր, քանի դեռ Իդլիբի հարցը չի լուծվել, Ռուսաստանը որոշ չափով կաշկանդված է իր գործողություններում:

– Նախիջևանում թուրք-ադրբեջանական վերջին համատեղ զորավարժություններից հետո հայ որոշ քաղաքական գործիչներ և քաղաքագետներ հայտարարեցին, որ պաշտոնական Երևանը պետք է բարձրացնի Նախիջևանի և Նախիջևանում թուրքական ներկայության հարցը Ռուսաստանի հետ բանակցություններում:

– Այո, հարցը պետք է բարձրացնել, բայց պետք է ճիշտ ձևով բարձրացնել: Պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստանը նախ պետք է լուծի Իդլիբի հարցը Սիրիայում: ՀՕՊ-ի ներուժի ավելացման հարցն անշուշտ պետք է բարձրացնել, որովհետև եթե Թուրքիան պատրաստ է տեղափոխել իր ռազմաօդային ուժերը Ադրբեջան, ապա անհրաժեշտ է զսպել դրանց: Սա միանգամայն հասկանալի է: Հարկավոր է առաջարկել որոշակի ծրագիր, թե ինչպես կարելի է ուժեղացնել Հայաստանի ՀՕՊ համակարգը: Գուցե կարելի է դա անել Գյումրիի ռուսական բազայի ռազմաօդային խմբավորումը մեծացնելու միջոցով: Գուցե կարելի է դա անել հավելյալ ՀՕՊ համակարգեր տեղակայելու միջոցով: Այս հարցը պետք է բարձրացնել, որովհետև, իմ կանխազգացումներով, Թուրքիան մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը, և պետք է ճիշտ արձագանքել դրան: Բայց միգուցե պետք չէ որոշ հարցեր հրապարակայնացնել՝ հաշվի առնելով այն, որ այսօր Ռուսաստանի համար կարևոր է Թուրքիայի աջակցությունը Սիրիայում:

– Կարծում եք, որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Նախիջևանում ուղղակի սպառնալի՞ք է Հայաստանին, թե՞ պարտադիր չէ, որ դա ուղղված լինի Հայաստանի դեմ:

– Թուրքիայի ռազմական ներկայությունը Նախիջևանում սպառանալիք է Հայաստանի համար և մարտահրավեր՝ Ռուսաստանի Դաշնության համար:

– Հայկական ԶԼՄ-ները նկատել են, որ Ադրբեջանում սկսված լայնածավալ զորավարժությունների ընթացքում, ի թիվս այլ զինատեսակների, ցուցադրվել են նաև Չեխիայից ձեռք բերված DANA հրետանային համակարգերը և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ի՞նչ նշանակություն ունեն այս զինատեսակները:

– Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը ծանր համակարգեր են: Դա «Գրադի» համանման տեսակն է: Ինչ վերաբերում է հրետանային համակարգին, ապա պարզ է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակողական գործողությունների և ուզում է առավելություն ունենալ հրետանիով: Կարծում եմ, որ Ռուսաստանը և Հայաստանը կարող են պատասխան գտնել դրան: Մենք չենք կարող արգելել Ադրբեջանին զենք գնել: Բայց շատ կարևոր է այն, որ Ռուսաստանը շատ ուշադիր լինի, թե ինչ զինատեսակներ է մատակարարում Ադրբեջանին: Չի կարելի Ադրբեջանին մատակարարել այն զինատեսակները, որոնք առաջացնում են Հայաստանի անհանգստությունը: Խոսքը հատկապես սպառազինության որոշ տեսակների մասին է: Դրանք են, օրինակ, հրանետային ծանր համալիրները, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ելնելով այս հանգամանքից՝ Ռուսաստանը պետք է ևս մեկ անգամ վերանայի Ադրբեջանին վաճառվող սպառազինության ցանկը: Ադրբեջանին զենք վաճառելիս Ռուսաստանը պետք է հաշվի առնի ոչ միայն ռազմական ուժերի ներկայիս հավասարակշռությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլև այն, թե ինչ զինատեսակներ են այլ երկրներ մատակարարում Ադրբեջանին: Եվ սրա հիման վրա պետք է որոշվեն մատակարարվող զենքի և՛ ծավալները, և՛ տեսակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում