Եթե խաղող մթերողները տեսնեն՝ լրացուցիչ ծավալ կա, 29 հազար տոննայից ավելի կմթերեն. նախարար

Սեպտեմբերի 5-ին ՀԺ-ն անդրադարձել էր Արմավիրի մարզի խաղողագործների բողոքներին: Խաղողագործները դժգոհում էին, որ խաղողի մթերման գինը 160 դրամից նվազել եւ դարձել է 140 դրամ: Գյուղատնտեսության նախարարը հանդիպել էր խաղողագործների հետ, որից հետո հայտարարել էր. «Կհանդիպենք կոնյակ արտադրողներից գոնե համակարգաստեղծ գործարանների հետ եւ նաեւ դրա վերաբերյալ խոսակցություն կունենանք կառավարության ներսում` գնի մասին»: Դրանից հետո այս հարցի վերաբերյալ բողոքներ, կարծես թե, չկան: Երեկ էլ ՀՀ վարչապետը գյուղատնտեսության նախարարի հետ այցելել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր: Կոնյակագործների եւ գինեգործների հետ հանդիպումից հետո որոշվեց, որ Երեւանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ, եւ 2019թ. գինը կլինի առնվազն այնքանով բարձր, որ կծածկի երկրում գնաճի մակարդակը:

«Եթե խաղող մթերողները տեսնեն՝ լրացուցիչ ծավալ կա, ապա 29 հազար տոննայից ավելի կմթերեն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պայմանավորվածություններ են եղել, որ խաղողագործներն այլեւս դժգոհություն չեն հայտնում:

- Պարոն նախարար, կարծես թե, խաղողագործները էլ դժգոհություններ չունեն, ի՞նչ պայմանավորվածությունների եք եկել կոնյակագործների եւ գինեգործների հետ:

- Խաղող մթերողների հետ որոշակի քննարկումներ եղան, մենք նշեցինք խաղող արտադրողների մտահոգությունները: Երեկվա բանակցությունների արդյունքում հետեւյալն է որոշվել, որ եթե խաղող մթերողները տեսնեն լրացուցիչ ծավալ կա, ապա 29 հազար տոննայից ավելի կմթերեն: Կընդառաջեն մեր խնդրանքին, գյուղացիների պահանջին եւ կմթերեն ավելի քանակ, քան նախապես հայտարարել էին:

- Խաղողագործներին գոհացրե՞լ է այդ քննարկման արդյունքը:

- Մթերման գործընթաց էր գնում, վարչապետն էլ էր այնտեղ եւ որեւէ մեկից դժգոհություն չենք լսել: Փոխշահավետ լուծումը, որը կար, դա է եղել, որ անհրաժեշտության դեպքում, երբ այս ծավալը լրացնեն, կարող են նաեւ լրացուցիչ ինչ-որ քանակ ավելի մթերել: Այս տարի մթերում է 29 հազար տոննա՝ 140 դրամով, նախորդ տարի մթերել են 130 դրամով 26.5 հազար տոննա:

- Այսինքն, նախորդ տարվանից բարձր խաղողի մթերման գին էր առաջարկվել, բայց դժգոհություններ կային:

- Այո, այնտեղ այլ ակնկալիքներ կային, բայց ավելի են մթերում` ավելի գնով: Կային դժգոհություններ, բայց հիմա այս որոշմամբ՝ Երեւանի կոնյակի գործարանը 29 հազար տոննան մթերելուց հետո պատրաստ է քննարկել նաեւ նրանց հետ, ում հետ պայմանագիր չունի:

Այսօր մամուլում կարդացի, թե նախարարը խոստումը չի տվել, ինքը խոսք էր տվել, որ գները կբարձրանան: Ուզում եմ ասել, որ գյուղատնտեսության նախարարությունը երբեք չի կարող խոստանալ, որ գները կբարձրանան: Ես խոսել եմ արմավիրցների հետ եւ նշել եմ, որ կխոսեմ մթերողների հետ գնի եւ ծավալի հետ կապված:

Տպել
10254 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր