Արա Բաղդասարյանը պաշտոնից ազատվել է պատվավոր հյուպատոսի պարտականությունները ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ
Արա Բաղդասարյանը չի հանդիսացել Հայաստանի հյուպատոսը Անդորայում, այլ հանդիսացել է ՀՀ պատվավոր հյոպատոսը, որը դիվանագիտական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող պաշտոն է։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ նկարի պատճառով Արա Բաղդասարյանն ազատվել է Անդորայում ՀՀ հյուպատոսի պաշտոնից։
Աննա Նաղդալյանի խոսքերով, ՀՀ ԱԳՆ-ի կողմից որոշում էր կայացվել դադարեցնելու Արա Բաղդասարյանի՝ պատվավոր հյուպատոսի պարտականությունները՝ դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ, ինչի մասին տեղեկացվել է ինչպես Արա Բաղդասարյանը, այնպես էլ Անդորրայի իշխանությունները։
Իսկ ինչ վերաբերում է Անդորրային, ապա նրա հետ հարաբերությունները համակարգում են Ֆրանսիայում ՀՀ դիվանագիտական մարմինների կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները