Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ով ում դեմ ինչ է կիրառում, սեպտեմբերից ավելի ցայտուն կերևա

 «Առաջին լրատվական»զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

– Պարոն Քոչարյան, տեսակետ կա, որ մի քանի աղմկահարույց դատավարություններով իշխանությունը զբաղված  կպահի մեդիան մինչև 2018-ի ապրիլ՝ Անդրիաս Ղուկասյան, Սամվել Բաբայան, Ժիրայր Սեֆիլյան, «Սասնա ծռերի» երկու խմբերը և Նորք-Մարաշի զինված խմբի դատավարությունը: Առհասարակ այսպիսի առատ դատավարության պայմաններում քաղաքական նոր օրակարգ հնարավո՞ր է:

– Կարծում եմ՝ նոր Ազգային ժողովն ամեն դեպքում նոր օրակարգ կձևավորի: Իբր ի՞նչ կա, որ ինչ էլ շեղեն դատավարություններով:

– Նկատի ունեմ 2018-ին ո՞վ է լինելու վարչապետ գլխավոր ինտրիգի մասով: Այս դիսկուրսը չի՞ շարունակվի:

– Կշարունակվի այս դիսկուրսը, բայց սա օրակարգ չէ, այլ ընդամենը քաղաքական գործիչների, լրագրողների, ժողովրդի անիմաստ հետաքրքրասիրություն: Ի՞նչ տարբերություն՝ ով կլինի, ի՞նչ է փոխվելու իրենց համար: Երբ իշխանական կլանները պայքարում են ապագա  ձևաչափի համար՝ ինձ համար հասկանալի է, մնացածի հետաքրքրասիրությունն ինձ համար հասկանալի չէ:

– Ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր և գործիչներ խոսում են աշնանը քաղաքական պայքարը թեժացնելու մասին: Այդպիսի հնարավորություն չե՞ք տեսնում:

– Ես այս պահին չեմ տեսնում ընդդիմության որևէ ռեսուրս:

– Չէ՞ որ մարդկանց կյանքի որակը չի փոխվել, դժգոհությունները շարունակվում են: Ընդդիմությունը եթե օրակարգ ձևավորի, արդյոք հանրությունը չի՞ միանա:

– Կարծում եմ՝ իրական մի քանի օրակարգ պետք է ձևավորվի: Այսինքն՝ այն, ինչ խնդիր է, և այն, ինչ լուծման կարիք ունի, արտագաղթն ու դեմոգրաֆիական վիճակն է, Արցախի հարցն է, որը թեև ներքաղաքական չէ, այնուամենայնիվ, ամենալուրջ հարցերից է,  և տնտեսության զարգացումը: Այլ օրակարգ չեմ կարծում, թե Հայաստանում կա կամ կարող է լինել:

– Պարոն Քոչարյան, իշխանության մի հատված կարծես թե աշխատանք է իրականացնում Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելու ուղղությամբ: Նկատո՞ւմ եք դա:

– Իշխանության տարբեր թևերի  մոտ տարբեր բաներ եմ տեսնում, դա այլ խնդիր է: Ով ում դեմ ինչ է  կիրառում,  սեպտեմբերից ավելի ցայտուն կերևա, բայց այն, որ դեմոգրաֆիական խնդիրը որևէ մեկի դեմ, առավել ևս վարչապետի դեմ հնարավոր չէ բարձրացնել,  այնպես չէ, որ դա պետք է գործիք դառնա, դա բոլորիս՝ իշխանություն-ընդդիմություն, մեծ-փոքր, կին-տղամարդ, պրոբլեմն է:

Նախաձեռնողը Ֆարմանյանն է, ինձ կհրավիրի՝ կմասնակցեմ, չի հրավիրի՝ չեմ մասնակցի:

– ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը  ասում է, որ կառավարության գործունեության ցուցիչը պետք է լինեն ոչ թե տնտեսական աճի թվերը, այլ ժողովրդագրական տվյալները: Համամի՞տ եք արդյոք:

– Ինչ-որ առումով համամիտ եմ, ինչ-որ առումով՝ ոչ: Չի կարող կառավարության ցուցանիշը չլինել տնտեսականը, և ի վերջո՝ տնտեսականից է կախված դեմոգրաֆիականը: Դրանք այնքան փոխկապակցված են միմյանց, որ Հայաստանի առկա պայմաններում անիմաստ է առանձին դիտարկել այդ երկու հարցը:

– Կարծում եք՝ քաղաքական կամք կլինի՞:

– Լավ է ուշ, քան երբեք: Թող սկսեն, գուցե խելքի են եկել:

– Ընդդիմությունն ընդհանրապես օրակարգ ունի՞: Մի քանի գործիչներ խոսում են ԵՏՄ-ից դուրս գալու օրակարգի մասին, մյուս մասը զենք վերցնելու և ապստամբելու կոչեր է անում:

Ես շատ եմ հարգում «Ելք»-ին, բայց կարծում եմ, որ այնպիսի արհեստական օրակարգ, ինչպիսին ԵՏՄ-ից դուրս գալն է, չի կարող լինել:

– Ընդդիմության մի հատված էլ ասում է՝ արտահամակարգային պայքար ենք սկսում, զենքով պայքարի կոչեր են անում: Այսպիսի կոչերը որքանո՞վ կարող են կենսունակ լինել Հայաստանում:

– Հայաստանի այսօրվա պայմաններում, ինչպես ասացի, ես չեմ տեսնում: Իսկ կոչեր են անում, թող անեն, ինչպես ռուսներն են ասում՝ флаг в руки, թող գնան անեն, փորձեն: Պարզապես 25 տարվա մեջ այդ ամենն այնքան ենք լսել, որ արդեն ծիծաղելի է՝ հատկապես, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում, ով կես միլիոն մարդ հավաքել, գնացել աղոթում էր, հիմա ինչի՞ մասին է  ինքը խոսում:

Հայաստանում  չկա որևէ քաղաքական ուժ ոչ իշխանության մեջ և ոչ էլ ընդդիմության, որ քաղաքական օրակարգ է ձևավորում:

– 2018-ին վարչապետի թեկնածուների հետ կապված իշխանության ներսում, կարծում եք, կլինի՞ լուրջ բախում:

– Բևեռներ շատ կան, կփորձեն: Պարզ է, որ դա լուծելու են մեկ-երկու հոգի, մնացածը փորձելու են այդտեղից առավելագույնը քաղել իրենց համար, կամ փորձել հասկանալ՝ ով է լինելու, որ փորձեն տեղավորվել նրա տակ, ինչպես սովորաբար լինում է իշխանական համակարգերում: Հիմա քաղաքական դաշտը նյարդային է ոչ թե նրա համար, որ լինելու է վարչապետ Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանը, կամ Պողոս Պողոսյանը, այլ ստույգ չգիտեն՝ ով է լինելու, որ նրա տակ ճիշտ տեղավորվեն: Այս նյարդային վիճակը դրանից է:

– Ի՞նչ եք կարծում՝ Կարեն Կարապետյանը երկարաժամկե՞տ վարչապետ է, թե՞ խաղի կանոններ կփոխվեն ապրիլից:

– Ոչինչ չեմ կարող ասել: Միայն կարող եմ ասել, որ ցայտուն երևում է, որ որևէ պրոբլեմ այս մեկ տարվա մեջ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև չի եղել, նախնական պայմանավորվածություն որևէ կերպ որևէ մեկի կողմից չի խախտվել, և դա այնքան պարզ է երևում, այսինքն՝ ինչ մինչև այսօր իրար մեջ պայմանավորվել են, կատարել են:

– ՀՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչներ ասում են, որ պայքարելու են, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա, որ նա պետք է լինի վարչապետ, որպեսզի ընդվզում չլինի և այլն: Սրանք ուղղորդվա՞ծ հայտարարություններ են:

– Ես կարծում եմ, որ դրանք ուղղորդված չեն, ավելին՝ համոզված եմ, որ ուղղորդված չեն: Համակարգը շատ լավ ներսից իմանալով՝ կարող եմ ասել, որ սա ինքնաբուխ սիրո արտահայտություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում