Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Փաշինյանն ու Ալիևը՝ Վաշինգտոնում. ինչ հանդիպում է սպասվում

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ազդարարել է, որ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում, թեև նախարարը հայտնել է, որ դեռ ամեն ինչ հստակ չէ, և պետք չէ ընկնել հյուրընկալող կողմից առաջ:

Հատկանշական է, որ ապրիլին Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի և Մինսկի խմբի համանախագահների ուղեկցությամբ արտգործնախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը օրեր անց ազդարարեց, որ Վաշինգտոնն առաջարկել է կազմակերպել արտգործնախարարների հաջորդ հանդիպումն ԱՄՆ-ում: Երևանը դրան ի պատասխան հայտարարեց, որ դեռևս հստակ չէ ոչինչ, և պետք չէ ընկնել ժամանակից առաջ: Միացյալ Նահանգները արձագանքեց բավականին ուշ՝ հայտնելով, որ հանդիպման տեղի և ժամանակի մասին ոչինչ որոշված չէ, սակայն Նահանգները հանձնառու է շարունակել խաղաղ կարգավորման իր պատասխանատվությունը:

Օրերս հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության աշխատանքային առաջին նիստի համար Երևան ժամանած պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը հայտարարել էր, որ Նահանգները բացառում է ռազմական որևէ լուծում: Դա տեղի ունեցավ սահմանին Ադրբեջանի որոշակի աշխուժացման ֆոնին: Մայիսի 13-ին էլ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև կարճատև զրույց Բրյուսելում, որտեղ երկու ղեկավարները գտնվում էին Եվրամիության ԱլԳ ծրագրի 10-ամյակի հանդիսավոր առիթով: Դրանից հետո Երևանը, որ սովորաբար ցուցաբերել է զգուշավորություն և զսպվածություն հնարավոր հանդիպումների հարցում, բարձրաձայնում է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին:

Թե ինչ առիթով է լինելու այդ հանդիպումը, արտգործնախարար Մնացականյանը չի նշել: Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոն են մեկնելու որևէ միջոցառմա՞ն համար, թե՞ հատուկ հանդիպման: Սա երկրորդական չէ, որովհետև եթե նրանք մեկնելու են հատուկ հանդիպելու համար, ապա դա հիմք է՝ ենթադրելու, որ հանդիպումն ունենալու է առանձնահատուկ նշանակություն: Ինչ է դա նշանակում իր հերթին՝ սա արդեն այլ խոսակցության նյութ է, և ամենևին չկա դավադրապաշտության հերթական ալիքի պատճառ:

Այստեղ հատկանշական է այն, որ եթե Բաքուն մինչ այժմ խոսում էր Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակի հանդիպման մասին, ապա Երևանն այժմ վաշինգտոնյան հեռանկարով բարձրաձայնում է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Արդյո՞ք դա հիմք է ենթադրելու, որ դա է Երևանի պայմանը՝ ոչ թե արտգործնախարարների, այլ առաջին դեմքերի մակարդակի հանդիպում Վաշինգտոնում: Եվ արդյո՞ք այդ պայմանը բավարարված է, որ Երևանը բարձրաձայնում է Վաշինգտոնում հնարավոր հանդիպման մասին:

Ի դեպ, այստեղ հետաքրքիր է մեկ այլ նրբերանգ: Հայաստանի արտգործնախարարը այդ մասին բարձրաձայնում է ոչ միայն ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի հայաստանյան այցից և Բրյուսելում էլ Փաշինյան-Ալիև կարճատև հանդիպումից հետո, այլ Սոչի ԱՄՆ պետքարտուղարի այցի և ՌԴ արտգործնախարարի ու նախագահի հետ նրա հանդիպումների ֆոնին: Դրանցում ազդարարված չէ Արցախյան հարց, քննարկում են Վենեսուելան, Սիրիան, բայց կասկածից վեր է, որ քննարկումները աներկբա ենթադրելու են ավելի լայն շրջանակ, որից դուրս մնալ արցախյան կամ ընդհանրապես ռեգիոնալ ռազմաքաղաքական իրավիճակի հարցը բնականաբար չի կարող:

Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, որ Երևանն այդ ֆոնին բարձրաձայնում է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հանդիպման հարցը՝ մինչ այդ նաև Արցախյան հրադադարի բիշքեկյան փաստաթղթի եռակողմ ստորագրման 25-ամյակի առիթով հիշեցնելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի 2016 թվականի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Իսկ Վիեննայի գերակայությամբ այդ օրակարգը, հիշենք, Միացյալ Նահանգների նախաձեռնությունն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում