ՌԴ-ում գտնվող մի քանի ՀՀ քաղաքացիներ կորոնավիրուսի ախտորոշմամբ գտնվում են ՌԴ բուժհաստատություններում

Մամուլում տարածված տեղեկությունները առ այն, թե Մոսկվայի հանրակացարաններում դեպի Հայաստան թռիչքի սպասող մի խումբ ՀՀ քաղաքացիներ ջերմում են և բժշկական ապահովագրություն չունենալու պատճառով չեն տեղափոխվում բուժհաստատություններ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

«Կացարաններում գտնվող քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում ջերմաչափվում են: Օրեր առաջ քաղաքացիներից մեկի մոտ ջերմության որոշակի տատանում է նկատվել, որի պատճառը թեթև մրսածությունն է եղել»,- նշված է պատասխանում: 

Գերատեսչության պատասխանից պարզ է դառնում նաև այն, որ վերջին շրջանում որոշակի աղբյուրների կողմից հետևողականորեն և նպատակաուղղված տարածվող տեղեկատվությունը, թե իբրև ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները անտերության են մատնված բժշկական ապահովագրություն և բուժման գումար չունենալու պատճառով, ոչ այլ ինչ է, քան ապատեղեկատվություն, քանզի, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության փոխանցման, ՌԴ-ում գտնվող որոշ ՀՀ քաղաքացիներ նոր տիպի կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ գտնվում են ՌԴ բուժհաստատություններում կամ տնային պայմաններում են անցնում բուժումը։

«Մշտական հիմքով կապ պահպանվում է նաև բուժհաստատությունների անձնակազմի հետ քաղաքացիների առողջական վիճակի շուրջ ծագող հարցերի կարգավորման ուղղությամբ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության խնդրանքով մեր համաքաղաքացիներից ոմանց բուժման հարցերում աջակցում են նաև ռուսաստանաբնակ հայազգի բժիշկները։ Նշենք, որ ՌԴ-ում երկարաժամկետ բնակվող և այս օրերին դեսպանությանը դիմող, մի շարք խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ բժշկական ապահովագրության բացակայության պատճառով ծագում են այլևայլ հարցեր, որոնք փորձում ենք կարգավորել աշխատանքային կարգով»։

Սույն թվականի մայիսի 4-ին դեսպանության կողմից տրամադրված «Պրինց պլազա» հյուրանոցից շտապօգնության մեքենայով մոսկովյան Վինոգրադովի անվան կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 1989 թվականին ծնված ՀՀ քաղաքացի, որը վերջին շրջանում ենթարկվել էր վիրահատական միջամտության (սրտի ստենտավորման)։ Ըստ բուժհաստատությունից դեսպանությանը փոխանված տվյալների՝ քաղաքացին վերակենդանացման բաժնից տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Պրինց պլազա» հյուրանոցում գտնվում է նաև 1996 թվականին ծնված ՀՀ քաղաքացի, որը հղիության հետ կապված որոշակի խնդիրներ ունի։ Վատ ինքնազգացողության պատճառով մայիսի 4-ին հյուրանոց մեկնած Մոսկվայի շտապօգնության աշխատակիցների կողմից քաղաքացուն տրամադրվել է համապատասխան օգնություն։  Դեսպանությունը մշտական կապի մեջ է քաղաքացու հետ և անհրաժեշտության դեպքում նրան ևս կտրամադրվի համապատասխան աջակցություն։

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
1898 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա