Գանձագողերը փոսեր են փորել Կոտայքի 7-րդ դարի եկեղեցու տարածքում

Գանձագողերը փոսեր են փորել Կոտայքի 7-րդ դարի եկեղեցու տարածքում

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Զորավան համայնքի 7-րդ դարի եկեղեցու տարածքում անհայտ անձինք 60 և ավելի սանտիմետրանոց փոսեր են փորել։ Տարածքը պահպանողների կարծիքով՝ փորձել են գանձեր գտնել, տեղեկացնում է 1lurer.am-ը։

ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ Կոտայքի մարզային ծառայության պահապան Էդգար Միրիբյանը հերթական շրջայցի ժամանակ է արձանագրել փոսերը: Ծառայության պետը նշել է՝ ամեն մի պահապան 5-6 գյուղ է հսկում, 7-10 օրը մեկ են տարածքում լինում, ավելի հաճախ չեն հասցնի՝ հուշարձանները շատ են, պահապանները՝ 11-ը:

ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ Կոտայքի մարզային ծառայության պետ Սմբատ Խաչատրյանն ասել է, որ այս տարածքում սա երկրորդ դեպքն է: Առաջինը եկեղեցուց մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող 13-րդ դարի մատուռի մոտ է եղել, որի շրջակայքում գերեզմանոց է: Սմբատ Խաչատրյանը կարծում է՝ տարածքը գրավում է մատուռի շուրջ գտնվող գերեզմանոցի ու եկեղեցու տակ գտնվող դամբարանադաշտի պատճառով:

Գանձախուզության դեպքեր մարզում 2021-ին 2 անգամ արձանագրել են նաև այլ տարածքներում: Բոլոր դեպքերով դիմել են իրաապահներին:

2021-ի ընթացքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների տարածքներում արձանագրվել է գանձախուզության, գանձագողության 8 դեպք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---