Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Հեղափոխությունն անխուսափելի է, եթե Սերժ Սարգսյանը չհասկանա, որ երկրին պետք են փոփոխություններ

Երևանում և Հանրապետության տարբեր քաղաքներում շարունակվում են «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ցույցերը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թբիլիսյան Black Sea Press լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:

– Պարոն Վասաձե, հավանաբար հետևում եք Հայաստանի վերջին զարգացումներին:

– Իհարկե, մեծ հետաքրքրությամբ հետևում եմ, քանի որ Հայաստանը շատ մոտ երկիր է մեզ համար, մենք հարևաններ ենք, և շատ կարևոր է, որ ձեր երկրում լինի խաղաղություն, կայունություն, ազատություն և ժողովրդավարություն: Դա շատ կարևոր է: Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, տեսեք, թե ինչն է խնդիրը: Պարզ է, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Ես հիմա չեմ ասելու հայ ընթերցողին այն, ինչ նրանք առանց այդ էլ լավ գիտեն: Իհարկե, ես չեմ կարծում, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է: Ես կասեի, որ Հայաստանում չկա հեղափոխական իրավիճակ: Ինչպես մյուս հետխորհրդային երկրներում, այնպես էլ Հայաստանում չկան զարգացած ժողովրդավարական ինստիտուտներ, և այն, որ Սերժ Սարգսյանը դառնում է Հայաստանի վարչապետ, հենց դրա հետևանքն է:

Մյուս կողմից, եկեք հարց տանք՝ եթե, ասենք, Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, ապա ի՞նչ կլինի այդ դեպքում: Խորհրդարանում մեծամասնությունը կազմում է Հանրապետական կուսակցությանը, և մենք դա լավ գիտենք: Մենք նաև գիտենք, որ ընդդիմությունը ևս ճանաչել է ընտրությունները: Այդպիսով վարչապետ կարող է դառնալ մեկ ուրիշը: Խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ հասարակությունը պետք է ցույց տա, որ ինքը դեմ է: Եվ երբ մենք ասում ենք, որ չկան ժողովրդավարական ինստիտուտներ, հենց նման բաներից են ձևավորվում այդ ժողովրդավարական ինստիտուտները: Ես հաճախ եմ լինում Հայաստանում և համոզված եմ, որ Հայաստանում կա փոփոխությունների, բարեփոխումների պահանջ, կա պահանջ դառնալու ժամանակակից և դինամիկ զարգացող պետություն: Իսկ ո՞ւմ է ուղղված այդ պահանջը՝ իշխանություններին: Հույս ունեմ, որ այսօրվա ցույցերը ցույց կտան իշխանություններին, որ այդ պահանջը կա և դրված է շատ սուր ձևով, և հարկավոր է իրականացնել բարեփոխումներ: Ես հեղափոխության հնարավորություն չեմ տեսնում, եթե իշխանությունները սարսափելի հիմարություններ չգործեն: Եթե անեն հիմարություններ, – իսկ հիմարությունը տվյալ դեպքում ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելն է,- ապա հնարավոր է ամեն ինչ: Մենք բազմիցս դրա ականատեսն ենք եղել հետխորհրդային տարածաշրջանում:

– Դուք ասում եք, որ Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ միասին մեծամասնություն ունի խորհրդարանում, և ամեն դեպքում վարչապետը լինելու է նրանց ներկայացրած թեկնածուն, բայց մարդիկ, կարծես, առաջին հերթին Սերժ Սարգսյանի անձից են դժգոհ, որ ոչ թե համակարգը, այլ նույնիսկ երկրի ղեկավարի անձը այլևս չի փոխվում:

Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մարդիկ ավելի շատ դժգոհ են համակարգից, ոչ թե անձից, թեև, իհարկե, տվյալ դեպքում անձը խորհրդանշում է այդ համակարգը: Ըստ էության, Սերժ Սարգսյանն այսօր իր ձեռքում կենտրոնացրել է բոլոր ուժային կառույցները, և ոչ միայն ուժային, այլև ֆինանսական և այլ կառույցները: Ինչ-որ մեկին ենթարկել է, մյուսին կաշառել և այլն: Դա փաստ է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք մենք նրան վերաբերվում՝ լավ, թե վատ: Այդպես պետք էր անել, թե պետք չէր՝ դրանք արդեն բարոյական գնահատականներ են: Մենք տեսնում ենք, որ այն մի քանի օրերին, երբ Սերժ Սարգսյանը իրավականորեն իշխանության ղեկին չէր, առաջացավ որոշակի վակուում: Այսինքն՝ այստեղ պետք է փոխել ոչ թե անձերին, այլ համակարգը: Հարցն այն է, թե Սերժ Սարգսյանն ի վիճակի՞ է փոխել համակարգը: Նա պետք է պատասխանի այդ հարցին: Եթե նա ի զորու չէ, եթե չանի դա այս ամենից հետո, այդ դեպքում հեղափոխական ճանապարհը Հայաստանի համար անխուսափելի կդառնա: Այսօր ես դա չեմ տեսնում, բայց եթե տեսանելի ապագայում իշխանական թիմը և Սերժ Սարգսյանը չհասկանան, որ երկրին պետք են փոփոխություններ, ապա այդ դեպքում հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է՝ ինչպես անխուսափելի կլիներ ցանկացած այլ երկրում: Դա պարզ է: Երբ իշխանությունը չի բավարարում հասարակության պահանջները, իշխանությունը փոխվում է՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով է նա ուժեղ:

– Դուք այդպե՞ս եք կարծում:

– Այո, ես այդպես եմ կարծում:

– Հաշվի առնելով Վրաստանի հաջողված փորձը, նկատի ունեմ «վարդերի հեղափոխությունը»՝ Միխեիլ Սաակաշվիլու գլխավորած շարժումը, որքանո՞վ է արդյունավետ «Իմ քայլը» նախաձեռնության ցուցարարների ներկայիս մարտավարությունը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք սկսում են «թավշյա հեղափոխություն»: Ի՞նչն է պակասում նրանց հաջողության հասնելու համար, ինչ-որ լծակնե՞ր իշխանության ներսում, ժողովրդի ավելի լայն զանգվածների աջակցությո՞ւն: Եվ ի՞նչ դեր է նման դեպքերում խաղում արտաքին ուժերի աջակցությունը:

Սա շատ լավ հարց է, որովհետև կարծում եմ, որ ցանկացած հեղափոխություն ներքին և արտաքին գործոնների համակցություն է: Առանց արտաքին աջակցության ցանկացած հեղափոխություն հետխորհրդային տարածաշրջանում դատապարտված է ձախողման: Առավել ևս պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային և միջազգային իրադրությունը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների աճող և խորացող դիմակայությունը: Բայց շատ հաճախ մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության ներսում, մեծ սխալ են գործում: Այսօր Հայաստանի իշխանությունները չպետք է հույս ունենան, որ քանի որ չկա աջակցություն դրսից, հեղափոխությունն անհնար է: Աջակցությունը դրսից որպես կանոն գալիս է այն ժամանակ, երբ պարզ է դառնում, որ ներքին հեղափոխությունը հնարավոր է: Դրա համար էլ ասում եմ՝ շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները հիմարություններ չանեն, որովհետև եթե արվեն մի շարք ռեպրեսիվ քայլեր, որոնք կզայրացնեն Հայաստանի հանրությանը, աջակցությունը դրսի ուժերի կողմից չի ուշանա: Իսկ առայժմ այն չկա:

– Այո, չկա: Արտաքին ուժերը՝ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը մշտապես աջակցել են Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ:

– Որովհետև և՛ Եվրամիությունը, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Մոսկվան ուզում են հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ՝ որպես պետության: Հնարավոր չէ հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ՝ որպես հասարակության: Հայաստանը պետություն է, պետական սուբյեկտ: Այդ պատճառով ցանկացած քաղաքական գործիչ և՛ Եվրամիությունում, և՛ Միացյալ Նահանգներում և առավել ևս Մոսկվայում հետապնդում են իրենց անձնական շահերը: Այդ պատճառով ես ասացի, որ եթե առաջանան նշաններ, որ իշխանության փոփոխությունը հնարավոր է, այդ դեպքում կլինի աջակցություն դրսից: Իսկ այդ ժամանակ իշխանությունների համար կլինեն շատ վատ նորություններ:

– Իսկ կարո՞ղ եք ինչ-որ կանխատեսում անել, թե ինչպես կավարտվեն այս իրադարձությունները Հայաստանում:

– Գիտեք, կանխատեսում անելու համար պետք է կա՛մ աստղագետ լինես, կա՛մ պայծառատես: Ես ո՛չ մեկն եմ, ո՛չ մյուսը: Այսօրվա դրությամբ ես արձանագրում եմ փաստը, որ հեղափոխական իրավիճակ Հայաստանում չկա, բայց իրադարձությունները զարգանում են դինամիկ աճող կորագծով: Իհարկե, շատ բան կախված է ընդդիմության գործողություններից, բայց վճռական խոսքը իշխանություններինն է: Իշխանությունները պետք է ապացուցեն ժողովրդին, որ իրենք ուզում են և կարող են փոխվել: Ռեպրեսիվ մեթոդներով այստեղ որևէ արդյունքի չես հասնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում