Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Անհավատալի բան եղավ…». նոր մանրամասներ HSBC բանկի վրա ավազակային հարձակում գործած ու երկու մարդու սպանած գնդապետի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դանիել Դանիելյանի գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Դանիել Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության՝ տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ, մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 միլիոն 355 հազար դրամին համարժեք 500 հազար ԱՄՆ դոլար գումար:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դանիել Դանիելյանը ծրագրել է հանցավոր արարքի կատարումը և 2018 թվականի մայիսի 3-ին, օրը ցերեկով՝ ժամը 14-ն անց 18-ի սահմաններում, դիմակավորված, զինված՝ իրեն պատկանող, 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված, իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի ողորկափող, մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող, գործարանային արտադրության, ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, կարաբինից մեկ անգամ կրակոց է արձակել առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել 500 հազար ԱՄՆ դոլար:

Դանիել Դանիելյանը հանդիպել է մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը: Իր հանցավոր մտադրության իրականացման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, պահնորդի դիմադրությունը հաղթահարելով հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված՝ Դանիել Դանիելյանը կարաբինից մեկ անգամ կրակել է ծառայողական գործունեություն իրականացնող Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին, և դիտավորությամբ նրան զրկել է կյանքից:

Ըստ մեղադրանքի՝ շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղի երկրորդ պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները:

Արամ Մկրտչյանը Դանիելյանի զենքի սպառնալիքի ներքո նրան ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին, որտեղ Դանիելյանը պահնորդից դարձյալ պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած ամբողջ գումարը:

Սակայն, չստանալով մասնաճյուղի մետաղե պահարանի գաղտնաբառը, պահնորդին կյանքից զրկելու դիտավորությամբ Դանիելյանը իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ:

Մկրտչյանը ակտիվորեն դիմադրել է, կարաբինի փողը հրել է ներքև, և կրակոցը կատարվել է հատակին: Կարաբինը ևս ընկել է հատակին, որից անմիջապես հետո Դանիել Դանիելյանը, ըստ մեղադրանքի, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած որսորդական դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին, նրան պատճառել է մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Մկրտչյանի առողջությանը հասցրել են միջին ծանրության վնաս:

Դանիել Դանիելյանին, ըստ մեղադրանքի, չի հաջողվել Արամ Մկրտչյանին կյանքից զրկելու դիտավորությունը ավարտին հասցնել միայն այն բանի շնորհիվ, որ վերջինս թաքնվել է մոտակա պատի հետևում, բացի այդ՝ դրամարկղային բաժին եկած, մասնաճյուղի գործառնությունները համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է Դանիելյանի ուշադրությունը՝ հայտնելով, թե պատրաստ է նրան տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը դանակով ու նռնակով սպառնալով՝ պահանջել է իրեն տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար:

Արմեն Խաչատրյանը իրեն հատկացված մետաղե պահարանից դուրս է բերել և Դանիել Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ առանձնապես խոշոր չափերով՝ 79 միլիոն 200 հազար դրամ, 110 հազար ԱՄՆ դոլար, 39 հազար 690 եվրո, 242 հազար 240 ռուսական ռուբլի, 7925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ, փողը նախ լցրել է Դանիելյանի կողմից տրամադրված ուսապարկի, ապա պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պայուսակները, դուրս է եկել մասնաճյուղից ու փորձել է փախչել՝ Գյուլբենկյան փողոցով դեպի Արամ Խաչատրյան փողոց:

Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դանիելյանին: Վերջինս, հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային վնասվածքներից Արա Շախգուլյանը նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Հետապնդումից ազատվելու, չբռնվելու նպատակով Դանիել Դանիելյանը կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող, ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և հասարակական պարտքը կատարող, հանցավորին վնասազերծող քաղաքացի Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշտները վերջացել էին, ու կրակոցներ չեն արձակվել:

Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանը մի քանի քաղաքացիների օգնությամբ վնասազերծել են Դանիել Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայթին սփռվել են բանկից հափշտակված թղթադրամները, իսկ դրանցից ոչ հեռու վնասազերծողների կողմից անշարժացվել, ձեռնաշղթայվել ու մայթին պառկեցվել է Դանիելյանը:

Նույն օրը Դանիել Դանիելյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է ապօրինի ձեռք բերված ռազմամթերք՝ 25 հատ փամփուշտ:

Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով:

Դատական այս նիստին դատարանը հարցաքննեց 6 վկաների: Գործով դատակոչված է 36 վկա: Նրանց մեծ մասն արդեն հարցաքննված է:

Վկա Տիգրան Ալավերդյանն աշխատել է հարձակման ենթարկված բանկի դիմաց գտնվող գրասենյակներից մեկում: Դեպքի պահին վկան ինչ-որ պայթյունի ձայն է լսել, կարծել է, թե մեքենայի ձայն էր: Քիչ անց գրասենյակի աշխատողներից մեկը տեղեկացրել է, որ դիմացի բանկի վրա հարձակվել են: Տիգրանը դուրս է եկել գրասենյակի բաց պատշգամբ: Աշխատել է տեսնել, թե ինչ է կատարվում բանկի ներսում, տեսել է հատակին պառկած անձանց: Որոշ ժամանակ անց մարդիկ սկսել են դուրս գալ բանկից: Դեմքը փակած, ուսապարկով մի անձնավորություն է դուրս եկել՝ ձեռքին «պլաստիկ տոպրակներ»: «Ես լրիվ ուրիշ մասկայով մարդու էի պատկերացնում՝ որպես բանկի վրա հարձակված անձ, այդ պատճառով սկզբում չէի նկատում դեմքը փակած անձնավորությանը»,- ասաց վկան:

Տեսնելով, որ դեմքը փակած մարդը ցանկանում է փախչել, վկան արագ դուրս է եկել գրասենյակից՝ նրա փախուստը կանխելուն օգնելու համար:

Տեսել է, որ ոստիկաններ էլ են մոտենում: Դեմքը փակած մարդը չէր վազում, հեռանում էր արագ քայլքով՝ Գյուլբենկյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց: Երբ Տիգրանն իրենց գրասենյակի մուտքից դուրս էր գալիս, կրակոցի նման ձայն է լսել: Տեսել է, որ դեմքը փակած մարդն անցավ փողոցը՝ դեպի իր մայթ: Ինքը վազել է նրա հետևից, քանի որ նա որոշ տարածություն արդեն հեռացել էր:

«Իմ կողքին մի ոստիկան կար ու մի քաղաքացի… Այո, փախչողին բռնելու հարցում օգնողներից մեկն էլ ես եմ եղել, մենք աջ ու ձախ կողմերից մոտենում էինք փախչողին…»,- ասաց վկան:

Ըստ վկայի՝ երբ ոստիկանը մոտեցել է, փախչողը, ում երկու ձեռքն էլ զբաղված էր, շրջվել է դեպի ոստիկանը, բարձրացրել է աջ ձեռքը՝ վկայի առաջին տպավորությամբ՝ պաշտպանվելու համար: Բայց հետո անծանոթի աջ ձեռքի տոպրակի միջից վկան տեսել է հրազենը, որն ուղղված էր ոստիկանին: Դա մոտ 30 սմ երկարությամբ զենք էր… Ոստիկանը բռնել է այդ զենքի փողից, հրել կամ քաշել է… Հրմշտոցի ընթացքում դեմքը փակած մարդը ձեռքից բաց է թողել տոպրակները և ընկել է գետնին:

Տոպրակներից թափվել են «պաչկաներով» թղթադրամներ՝ տարբեր արժույթների, վկան հիշում է՝ եվրո կար, դրամ… Տոպրակից կամ այդ տղամարդու գրպանից գետնին է ընկել ու «գլդորվել» «լիմոնկա»՝ կանաչ գույնի… Ընկած տղամարդուն բռնել են, վկան, կոնկրետ, բռնել է նրա ուսերից, չի թողել, որ նա շարժվի: Ոստիկանն ու մյուս քաղաքացին էլ էին այդ տղամարդուն բռնել, որ չշարժվի…

Վկան հայտնեց, որ դեպքի վայրում զինված հանցագործին հետապնդող ոստիկանների մոտ ո՛չ զենք կար, ո՛չ էլ նույնիսկ՝ ձեռնաշղթա, որոշ ժամանակ ձեռնաշղթա էին ման գալիս, որ բռնված տղամարդու ձեռքերը շղթայեն…

Ըստ վկա Տիգրան Ալավերդյանի՝ իրենց կողմից բռնված տղամարդը հայհոյանքներով գոռում էր. «Ինչի՞ ես էս բանը պտի անեի… Կառավարության էսը, էնը՝ հայհոյանքներ էր տալիս…»:

Նախաքննական ցուցմունքում վկան ասել է, որ տեսել է՝ փախչող տղամարդու և ոստիկանի հեռավորությունը մոտ մեկ մետր էր, տղամարդը շրջվել է դեպի ոստիկանը, լսվել է կրակոցի ճտտոց, բայց կրակոց չի արձակվել…

Այս վկայի հարցաքննության ավարտին տուժողի իրավահաջորդ Գալստյանը վկային ասաց. «Շնորհակալություն ձեր գործողությունների համար»:

Վկա Լիդա Ղ.-ն բանկի տվյալ մասնաճյուղում որպես մաքրուհի է աշխատել: Դեպքի պահին եղել է մասնաճյուղի խոհանոցում, ձայն է լսել՝ ասես ինչ-որ բան է ընկել: Տեսնելով, որ խոհանոցում ոչինչ չի ընկել, նա դուրս է եկել բանկի սրահ ու տեսել է մի հաճախորդի, որը պառկած էր գետնին: Մտածել է, թե հաճախորդը վատացել է, գոռացել է. «Վայ, հաճախորդ է վատացել, շտապօգնություն կանչեք»: Այդ ժամանակ միացել է «սիգնալիզացիան», Լիդան հասկացել է, որ ներսում վտանգավոր բան է կատարվում, վազել է դեպի կենտրոնական մուտք, որ դուրս գա: Սակայն այդ պահին փակ դեմքով մի տղամարդ վազել է դեպի կենտրոնական մուտք ու գոռացել է. «Անջատե՛ք, սիգնալիզացիան, շո՛ւտ»:

Լիդան, հասկանալով, որ չի կարող կենտրոնական մուտքից դուրս գալ, մոլորվել է, ընկել է խուճապի մեջ: Այդ ժամանակ լսել է անվտանգության աշխատող Արամի ձայնը՝ նա կանչել է Լիդային, ձեռքից քաշել, իջեցրել է անվտանգության աշխատողների սենյակ: Դա շատ փոքր սենյակ է՝ ասաց, մաքրուհի Լիդան: Մինչ նա կմտածեր՝ որտեղ թաքնվի, փակ դեմքով տղամարդը զենքը անվտանգության աշխատող Խաչիկի ծոծրակին պահած՝ բերել է այդ սենյակ, պահանջել է, որ «սիգնալիզացիան» անջատեն:

«Արամն ու Խաչիկն ասում էին՝ անջատում ենք, անջատում ենք, և անջատեցին… Տղամարդը Խաչիկին սենյակից դուրս բերեց, սենյակի մուտքի դիմացից կրակոց լսվեց… Խաչիկն ընկավ… Ես գոռգոռում էի…. Տեղ չկար թաքնվելու… Փակ դեմքով տղամարդը Արամի վզից բռնեց, ասաց՝ արի փողերը տուր, թե չէ կսպանեմ… Նրան հետը տարավ վերև… Ես չգիտեմ՝ ինչքան եմ սպասել, մինչև ձայներ չլինեն, հետո դուրս եմ վազել այդ սենյակից, անցել եմ Խաչիկի մարմնի վրայով, բարձրացել եմ վերև ու դուրս եմ եկել բակ… Գոռացել եմ. «Հանցագործը ներսում ա, շտապօգնություն ու ոստիկանություն կանչեք…»:

Ըստ վկա Լիդայի՝ տղամարդու զենքը երկար էր, մուգ գույնի…

«Խաչիկը կրակոցից հետո միանգամից մահացել է, ես միայն նրա տնքոցը լսեցի՝ նա դեմքի վրա ընկավ սենյակի դիմաց… Ես չեմ տեսել, որ Խաչիկը կամ Արամը հարձակվեին այդ զինված տղամարդու վրա»,- ասաց վկան ու մի քանի անգամ կրկնեց, որ խուճապի մատնված՝ ցանկանալով դուրս փախչել ու փրկվել, անցել է արդեն մահացած Խաչիկի մարմնի վրայով…

Հարցաքննվեցին բանկի երեք աշխատակցուհիներ: Երկուսը դեպքի պահին գտնվել են բանկի մասնաճյուղի երկրորդ հարկում: Պայթյունի նման ձայն են լսել: Երկրորդ հարկի աշխատողների մի մասը հատուկ դռնով փախել է բակ, իսկ մյուս մասը իջել է նկուղ և սպասել է՝ մինչև վտանգը անցնի… Աշխատակցուհիների մեջ հղի կին է եղել… Երրորդ վկան ընդհանրապես դեպքի պահին դուրս էր եկել ընդմիջման, նա դրսում է եղել, երբ այլ մասնաճյուղերից նրան զանգել ու ասել են, որ բանկ չվերադառնա, քանի որ այնտեղ վտանգավոր իրավիճակ է: Անհասկանալի էր՝ այս աշխատակցուհին ինչո՞ւ էր դատակոչված:

Վկա Կարեն Կ.-ն դեպքի պահին բանկի տվյալ մասնաճյուղում է եղել որպես հաճախորդ՝ գործարք էր կատարում այդ պահին: Լսել է, որ առաստաղից ինչ-որ բան ընկավ: Մտածել է՝ հոսանքի հետ կապված բան է, բայց դեմքը փակ մի տղամարդ գոռացել է՝ պառկե՛ք: Վկան անմիջապես պառկել ու մնացել է անշարժ: Ասաց՝ ոչինչ չի տեսել, այնպիսի սթրեսի մեջ է եղել, որ ոչինչ չի էլ լսել: Պառկած տեղից վեր է կացել, երբ մյուսները վեր են կացել,սկսել են դուրս գալ, պարզ է եղել, որ արդեն վտանգ չկա: Կարենն անմիջապես նստել է մեքենա ու հեռացել է…

Վկա Գագիկ Ս.-ն եղել էր ամբաստանյալ Դանիել Դանիելյանի ծառայակիցը: Ասաց, որ 20 տարուց ավելի ճանաչում է Դանիելյանին, իրար հետ են լեյտենանտից հասել գնդապետի աստիճանի…

Դեպքի օրվա առավոտյան երկուսն էլ աշխատավայրում են եղել, մինչև ժամը 11-ը շփվել են աշխատանքային հարցերով՝ սենյակներ էին ազատվել, որոնք հատկացվում էին Դանիելյանի աշխատողներին, որոշում էին՝ ով որտեղ պիտի նստի, կազմակերպական այլ հարցեր էին լուծում:

Այնուհետև վկա Գագիկ Ս.-ն անձնական հարցերով դուրս է եկել աշխատավայրից: Ընդմիջումից հետո վերադարձել է: Նախ լրատվամիջոցներից իմացել է, որ Կոմիտասում բանկի վրա հարձակում է կատարվել, հետո իմացել է, որ ծառայակիցն է եղել հարձակվողը…

Երբ վկան աշխատանքից հետո տուն էր գնում, տեսել է իրենց տնտեսական բաժնի աշխատողին և իմացել է, որ Դանիել Դանիելյանի ծառայողական մեքենան հայտնաբերվել է իրենց շենքի բակում: Հենց Գագիկ Ս.-ն է եղել այն ծառայակիցը, ում ծառայողական սև մեքենան նույնիսկ համարանիշով շատ նման է եղել Դանիելյանի ծառայողական մեքենային… Վկան ասաց, որ Դանիելյանը երբեք իրենց տուն չէր եկել, իրենց տան տեղը պիտի որ չիմանար: Թե ինչու էր նա ծառայողական մեքենան կանգնեցրել իրենց բակում՝ վկան չգիտեր, չկարողացավ պատասխանել՝ Դանիելյանը հատո՞ւկ է դա արել, թե՞ պատահական զուգադիպություն է եղել, նախկինում ոչ մի անգամ նա մեքենան իրենց բակում չէր կանգնեցրել…

Վկան ասաց, որ Դանիել Դանիելյանն իր իմանալով՝ բնակվում էր Արաբկիրում:

Վկան Դանիել Դանիելյանին բնութագրեց որպես հանգիստ, «կշռադատված, վերլուծական մտածողությամբ» մարդու:

Վկան ասաց. «Անհավատալի բան եղավ… Չգիտեմ՝ ինչ դրդապատճառ պիտի լիներ, որ նա էդպիսի բան աներ… Կատարվածը սովորական դեպք չէր, արտառոց բան էր, էդպես էլ չհասկացանք՝ ինչո՞ւ…»:

Այս վկայի հարցաքննության ավարտին ամբաստանյալը հայացքը բարձրացրեց, նայեց վկային, գլխով արեց՝ բարևե՞ց, նրա ասածներից գո՞հ մնաց, թե՞ ուզում էր ասել՝ տես՝ որտեղ եմ հայտնվել…

Դատարանը որոշեց՝ դատարան չներկայացող մնացած վկաներին բերման ենթարկելու որոշումներ կայացնել:

Դատական հաջորդ նիստին՝ ապրիլի 4-ին, վկաների հարցաքննությունը հավանաբար կավարտվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում