Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքացիական հասարակության մահվան կամ դերի վերացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը

2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ այսուհետ կառավարությունում, ինչպես նաև նոր ձևավորվող ԱԺ-ում իրենց գործունեությունը կծավալեն։ Մտահոգություններ են հնչում, որ քաղաքացիական հասարակությունը նախկինի պես չի կարող զսպաշապիկ լինել, շատ ավելի թույլ ներկայություն կունենա Հայաստանի հասարակական կյանքում։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մտահոգություն չունի, որ քաղաքացիական հասարակությունը կթուլանա կամ իր գործառույթները չի իրականացնի, որովհետև քաղաքացիական հասարակության կարևորագույն գործառույթը հանրային վերահսկողությունն է պետական ինստիտուտների նկատմամբ, ինչպես նաև տարբեր խմբերի շահերի պաշտպանությունը։

«Մենք կշարունակենք գործել մեր կոչմանը համահունչ, վստահաբար կձևավորվեն նաև ոչ ֆորմալ նոր խմբեր, որոնք կգործեն շատ ավելի ակտիվ, քան նախկինում, որովհետև այսօրվա հասարակությունը մեկ տարի առաջվա հասարակությունը չէ, ավելի ակտիվ է, ավելի պահանջատեր է և նաև գտնում է, որ հեղափոխության արժեքների պաշտպանությունը կարևորագույն խնդիր է իր համար»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ որևէ էական փոփոխություն իրավապաշտպանի աշխատանքում չկա, որպեսզի ասենք, որ նոր օրենքների պայմաններում պետք է գործենք։ Նրա խոսքերով՝ Հայաստանում դատաիրավական համակարգը դեռևս նույնն է, որևէ լուրջ և էական փոփոխություն չկա, և քանի դեռ դատական համակարգն այնքան էլ կայացած չէ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, մենք դեռևս չենք ունենալու շոշափելի փոփոխություն, իսկ դա նշանակում է, որ մեր անելիքները դեռևս նույնն են մնում։

«Ինչ վերաբերում է տարբեր խմբերի պաշտպանության տեսանկյունից՝ իրավիճակը պաշտպանության ոլորտում, ԼԳԲՏ անձանց իրավունքների տեսանկյունից մենք տեսանք, թե որքան թիրախավորվեց այդ խումբը և նաև բռնության ենթարկվեց որոշակի պայմաններում, որոնք ունեն նաև քաղաքական նպատակներ, և սա նշանակում է, որ մենք այդ բնագավառում հետընթաց ունենք, ինչը էլ ավելի է ազդակ հանդիսանում, որ պայքարը պետք է մղվի այդ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ինչը բավական լուրջ մարտահրավեր է։ Եվ քանի դեռ մենք չունենք հակախտրականությանը համապատասխանող օրենսդրություն, մենք խնդիր ենք ունենալու խտրականության դեպքերի հետ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ վտանգներ չի տեսնում, ավելին՝ տեսնում է քաղաքացիական հասարակության գործունեության ավելի լայն դաշտ և նաև գործունեության դաշտի ընդլայնում, հնարավորություններ երկրում իրականացվելիք փոփոխություններում, ժողովրդավարական գործընթացներում ավելի մեծ դեր ունենալու հարցում։

«Ես չեմ տեսել և չեմ տեսնում որևէ ազդակ սահմանափակելու քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը որոշումների կայացման մեջ։ Իհարկե, նոր իշխանությունն ունի բազմաթիվ խնդիրներ՝ թե՛ իր կազմի ձևավորման և թե՛ գործունեության ծրագրի կազմման և թե՛ ընդհանրապես իր գործունեության իրականացման առումով, և մենք ոչ թե պասիվ դիտողի դերում ենք լինելու, այլ ակտիվ՝ թե՛ առաջարկությունների, թե՛ գնահատականների և թե՛ մասնակցության առումով։ Եվ ըստ մեր օրակարգի, որը կներկայացվի շատ շուտ, մենք կներկայացնենք նաև մեր հայեցակարգը իշխանությունների առջև՝ ակնկալելով, որ դրանց վերաբերյալ կստանանք հստակ արձագանքներ։ Այնպես որ, քաղաքացիական հասարակության մահվան կամ դերի վերացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, այլ գտնվում ենք բարիկադային վիճակից բոլորովին այլ վիճակում, համագործակցային վիճակ, որը բնորոշ է ժողովրդավարական պետություններին, բայց դա չի նշանակում, որ մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական սկզբունքներից նահանջի կամ ոչ պատշաճ գործելակերպի դեպքում քաղհասարակությունը չի տալու իր գնահատականները, տվել է, տալիս է և տալու է»,- ասաց Արթուր Սաքունցը։

Նա նշեց, որ նախորդ իշխանությունների ռեժիմի պարագայում իրենք բազմիցս փորձ են արել համագործակցային դաշտում գործելու, բայց, ցավոք սրտի, միշտ լուսանցք են մղված եղել, թեև նախորդ իշխանությունները փորձում էին ստեղծել այնպիսի մի պատկերացում, թե իբր մասնակցային գործընթացներ կան, բայց դրանք իմիտացիոն բնույթ ունեին և ոչ բովանդակային։

«Հիշեցնեմ, որ մենք նույն արդարադատության նախարարության հետ կապված բավականին լուրջ քննադատություններ ներկայացրինք, մասնավորապես դիտորդական խմբի անդամներին կալանավորված անձանց հետ հանդիպելու խոչընդոտի հետ կապված, որոնց նկատմամբ քննիչի կողմից կար որոշում տեսակցությունների արգելման մասին, կամ ԼԳԲՏ ֆորումի չանցկացման հետ կապված քննադատություն մենք ներկայացրել ենք։ Ուզում եմ ասել, որ քաղհասարակության ինստիտուտների վրա չի կարող ազդել առանձին ներկայացուցիչների ներգրավվածությունը՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում, թե՛ համագործակցության և թե՛ քննադատության տեսանկյունից։

Իրավապաշտպաններից հետաքրքրվեցինք՝ որքան ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի իրականացվող բողոքի ցույցերը կարող են տեղավորվել քաղաքացիական պայքարի տրամաբանության մեջ։ Արթուր Սաքունցը նշեց, որ քաղհասարակության ձևաչափի այսպիսի դրսևորումներ ունեցել են նաև նախկինում․ ամենացայտուն դրսևորումը ֆեյք դիտորդներն էին ընտրությունների ժամանակ, ովքեր՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչներ, հանդես էին գալիս դիտորդական առաքելություն ներկայացնելու նպատակով, բայց իրապես ներկայացնում էին կոնկրետ քաղաքական ուժի և թեկնածուների շահերը։ Բացի դրանից՝ Ընտանեկան բռնության օրենքի դեմ հանդես եկողները թեև ներկայանում էին որպես քաղհասարակության ներկայացուցիչներ, բայց քաղհասարակությունը կարող է ունենալ ժողովրդավարական բովանդակություն, և սրանք պսևդո խմբեր էին։

Զարուհի Հովհաննիսյանն էլ նշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ավարտից հետո այս կամ այն կերպ զբաղված լիներ երկրում առկա քաղաքական և հանրային կյանքով, գուցե ասեինք, որ նրա կողմնակիցները գուցե քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդիկ են, ովքեր շարունակում են պայքարել մարդկանց իրավունքների և ազատությունների համար, մինչդեռ Քոչարյանը՝ որպես երկրորդ նախագահ, պաշտոնավարման ավարտից հետո ընդհանրապես չի ձևավորել իր շուրջը կուսակցական կամ հասարակական խմբեր, իսկ դա նշանակում է, որ ընդամենն իր անձին առնչվող քրեական գործի շրջանակներում մարդիկ փորձում են ուղղակի լուծել իրենց անձնական կամ տնտեսական խնդիրները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում