Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Մարդ-կուսակցությունները համախմբվում են Քոչարյանի շուրջ՝ չտեսնելով ԱԺ-ն ցրելու որևէ անհրաժեշտություն

Այս օրերին մի շարք մարդ-կուսակցություններ իրենց նախաձեռնությամբ հանդիպում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ըստ էության այդ հանդիպումները նպատակ են հետապնդում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ինչ-որ պլատֆորմ ստեղծել, մեկտեղել Քոչարյանի տեսակետը կիսողներին, որը, հավանաբար, ընտրություններից առաջ կդառնա դաշինք։

Քոչարյանի հետ հանդիպածներից «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումը իրենք են խնդրել, խոսել են երկրում ստեղծված վիճակի մասին, սպասվող ընտրությունների մասին։ Սարգիս Ավետիսյանն ասաց, որ իրենք առաջիկայում անպայման մասնակցելու են արտահերթ ընտրություններին, իսկ առանձին են գնալու, թե դաշինքով՝ կորոշեն առաջիկայում սպասվող իրենց համագումարում։

Քոչարյանի հետ համագործակցությունն էլ Ավետիսյանը չբացառեց. «Քաղաքականության մեջ ես որևէ բան չեմ բացառում։ Կգա ժամանակը, և մենք որոշումը կկայացնենք։ Բայց որպես քաղաքական ուժ մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր իրավիճակի»:

Մեր հարցին, թե ինչպիսին է Քոչարյանի տրամադրվածությունը, մոտեցումները արտահերթ ընտրությունների մասով, Ավետիսյանն ասաց, որ Քոչարյանի տրամադրվածությունը չի ստուգել, բայց անձամբ կարծում է, որ արտահերթ ընտրության անհրաժեշտություն չկա: «Առհասարակ, եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես կարծում եմ, որ մեր Սահմանադրությունը պետք է ամբողջությամբ փոխվի, անցում կատարենք նախագահական համակարգի, փոխել նաև ընտրության կարգը, և նոր միայն այդ ժամանակ հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Եթե ներկայիս պայմաններում անցկացվեն արտահերթ ընտրությունները, նորից ունենալու ենք նույն՝ կայուն, կանխատեսելի մեծամասնություն և նորից անցնելու ենք ՀՀԿ-ի ժամանակներին»,- ասաց Ավետիսյանը։

Մեր դիտարկմանը՝ սահմանադրական փոփոխությունների ու նախագահական համակարգին անցում կատարելու մասով Քոչարյանը կիսո՞ւմ է իր մոտեցումը, Ավետիսյանը նկատեց. «Ընդհանուր խոսակցություն է եղել։ Որոշ բաներ կիսում էր, որոշ բաներ չէր կիսում։ Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է երկրում համերաշխության վիճակի բացակայությունը։ Ես ուզում եմ, որ երկրում այնպիսի մթնոլորտ լինի, որ ոչ թե իրար միս ուտենք, այլ ոչխարի միս»։
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մեկ ամիս առաջ է առաջին անգամ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ դեռ խոսք չէր գնում արտահերթ ընտրություններն այս տարի կազմակերպելու մասին, բայց կարծում է, որ նոր հանդիպումն անխուսափելի է, քանի որ, իր խոսքերով, հենց Քոչարյանն է այն առանցքը, որի շուրջ պետք է համախմբվի: «Նիկոլ Փաշինյանին չի կարելի վստահել ոչ մի բան, ոչ մի ընտրություն։ Ավագանու ընտրության ամբողջ քարոզարշավը ցույց տվեց, թե հաջորդիվ Փաշինյանը ինչ մեթոդոլոգիայով է գնալու։ Եվ հետո էսօր էս պառլամենտը գոնե իրական հակակշիռ է գործող իշխանությանը, զսպում է իշխանությանը, թեև երբևէ չի խոչընդոտել Փաշինյանի նախաձեռնություններին։ Հիմա պատկերացրեք՝ նոր պառլամենտ լինի, ամբողջությամբ Փաշինյանի պառլամենտը, ապա ինչ պատկեր է ստեղծվելու։ Բայց այս ամենից զատ, Փաշինյանը շատ լավ հասկանալով, որ իր վարկանիշն անկում է ապրում, քանի որ ինքը ներքին ու արտաքին հարթակներում ոչ մի լուրջ գործ չի արել, որևէ ոլորտում առաջընթաց չկա, բացի մի քանի մարդ բռնել բաց թողնելուց։ Նիկոլ Փաշինյանը որպես առաջին դեմք չի դիտվում, չի ընկալվում»,- ասաց Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ այս 4 ամսվա ընթացքում արդեն հասունացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ցավոք, Սահմանադրությունը դա թույլ չի տալիս, մեկ տարի անց կարելի է նախաձեռնել այդ գործընթացը։ «Ես կանխատեսում եմ, որ Փաշինյանին չի հաջողվելու ցրել Ազգային ժողովը և նա նորից ժողովրդին փողոց է հանելու, որը լի է վտանգներով։ Ինչ պետք է անեն, ԱԺ-ի դռները բացեն ու ասեն՝ հարձակվեք պատգամավորների վրա, որ անեն այն, ինչ ուզում է Փաշինյանը։ Ես կարող եմ ասել, որ այսօր Ռոբերտ Քոչարյանն է այն այլընտրանքը, որը կարող է համախմբել կառավարությունից դժգոհ, երկրի վիճակից դժգոհ ուժերին, ովքեր մտահոգված են երկրի վիճակով։ Կարծում եմ՝ Քոչարյանը կհամախմբի այդ ուժերին իր շուրջ»,- ասաց Արամ Հարությունյանը՝ որևէ խնդիր չտեսնելով Քոչարյանի անցած ճանապարհի, արյունոտ տասնամյակի, Մարտի մեկ և այլ հանգամանքներում։

Ուշագրավ է, որ Քոչարյանի շուրջ համախմբվում են հենց այս մարդ-կուսակցությունները, որոնք եղեգի նման ճկվող են։ Անհրաժեշտ պահին ճկվում են այն ուղղությամբ, որտեղից փչում է քամին։ Այս իմաստով հարկ է հիշել, թե ինչպես էր, օրինակ, հեղափոխության օրերին դուրս եկել փողոցային պայքարի։ Մասնավորապես՝ ակտիվորեն մասնակցում էր «Մերժիր Սերժին» նախաձեռնության կողմից կազմակերպած հանրահավաքներին։ Ինչպես էր Սերժ Սարգսյանին մեղադրում աշխարհի մեղքերի մեջ։ Արամ Հարությունյանն անգամ հացադուլ սկսեց Ազատության հրապարակում՝ իր այդ քայլով փորձելով ահազանգ հնչեցնել բոլոր քաղաքական ուժերին և ժողովրդին դուրս գալ փողոց, ընդվզել ու թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Այսօր, սակայն, պարզվում է, որ Սերժ Սարգսյանի կուսակցության անդամներով և նրա կողմից ընտրակեղծարարության արդյունքում ձևավորված Ազգային ժողովը «իրական հակակշիռ» է կառավարությանը, որը ցրելու անհրաժեշտություն չկա։

Բացի դրանից՝ երբ Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հնչեցնում էր իրեն միացած ուժերի ու գործիչների անունները, բեմահարթակի ներքևից Արամ Հարությունյանը ամեն կերպ փորձում էր որսալ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը, որպեսզի իր անունը ևս հնչեր հարթակից, որպես հեղափոխությանը միացած գործչի։

Զավեշտալի է, որ հենց այս չկողմնորոշված ու անսկզբունքային զանգվածն է այսօր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում