Ամերիկացի Վան Սեյլա Մորքը «դատարկ տուփով» խարդախ համակարգի միջոցով խաբեությամբ Apple-ից միլիոն դոլար է կորզել։ Օգտագործելով իրական գնորդների անունները՝ տղամարդ պնդել է, որ պատվիրված տեխնիկայի փոխարեն ստացել է դատարկ տուփեր՝ գրում է Apple Insider-ը։
Ներկա պահին նա իրեն մեղավոր է ճանաչել դատարանում։ Ընկերությունը նրան փոխհատուցել է իբր տեղ չհասցրած ապրանքների համար, իսկ Մորքը այդ գումարը թաքցրել է բանկային մի քանի հաշիվներում՝ փորձելով մոլորեցնել հնարավոր ապագա հետաքննիչներին։
Իրական գնորդները, որոնց անունները օգտագործել է տղամարդը, իրականում ստացել են ապրանքները։ Ամերիկացուն սպառնում է 40 տարվա ազատազրկում։