NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 01-06-18
11:52, 2 Հունիս 2018
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի հունիսի 1-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.34%-ով և կազմել 1302.60 դոլար, արծաթի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 16.43 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.07%-ով և կազմել 908.49 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում