News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ը Ամերիաբանկի հետ համատեղ գործարկել է  pay.beeline.am հարթակը, որով օգտատերերը կարող են  բանկային քարտի առցանց օգտագործմամբ վճարել Beeline-ի եւ այլ ծառայությունների դիմաց:

pay.beeline.am-ի օգնությամբ օգտատերը կարող է բոլոր ծառայությունները ներառել ընդհանուր զամբյուղում եւ վճարել մեկ գործարքով։ Համակարգը թույլ է տալիս նաեւ ստեղծել եւ պահպանել ծառայությունների խմբեր՝ հետագայում դրանց համար արագ վճարումներ կատարելու նպատակով։ Բացի այդ, առաջինը հայաստանյան օպերատորներից Beeline-ը տրամադրում է բաժանորդներին «Ինքնաշխատ վճարումներ» ծառայությունը, որի շնորհիվ պարտքի առկայության դեպքում ամեն ամիս տվյալ ծառայության կամ ծառայությունների խմբի վճարումը կկատարվի ավտոմատ, իսկ օգտատերը նախապես կստանա SMS ծանուցում։

Օգտատերը կարող է վճարային քարտը կցել իր անձնական էջին եւ վճարումներ կատարել առանց քարտային տվյալների մուտքագրման։

Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռել անմիջապես Beeline-ի կայքից կատարել քարտերով առցանց գործարքներ, այդ թվում նաեւ` կոմունալ վճարումներ: Քարտերով առցանց գործարքները կատարվում են Ամերիաբանկի կողմից մշակված vPOS վճարային գործիքի միջոցով, եւ VbV (Verified by VISA) եւ 3DSecure բարձրակարգ տեխնոլոգիաների օգնությամբ ապահովվում է գործարքների բարձր անվտանգություն:

«Մեզ համար առաջնային նշանակություն ունի մեր բաժանորդների  հարմարավետությունը եւ մենք առաջարկում ենք պարզ եւ հարմար առցանց լուծումների լայն ընտրություն։ Մեր բաժանորդները առցանց կարող են ծառայություններ ակտիվացնել,  հեռախոսներ կամ SIM քարտեր պատվիրել եւ վճարել Beeline կապի ծառայությունների համար։ Իսկ այժմ «Ամերիաբանկ»-ի հետ միասին գործարկած մեր համակարգի շնորհիվ օգտատերերը կարող են առցանց վճարել ոչ միայն Beeline-ի, այլ նաեւ այլ ծառայությությունների դիմաց՝ առանց ժամանակի կորստի եւ  որեւէ միջնորդավճարի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարեւորելով առցանց ծառայությունների զարգացումը` մենք շարունակում ենք հանդես գալ նորամուծություններով եւ միաժամանակ ողջունում ենք այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները` մեր մասնակցությունն ունենալով նման գործընթացներում: Beeline-ի հետ Ամերիաբանկի հերթական համագործակցությունը միտված է հաճախորդների համար վճարումների կատարման առավելագույն հարմարավետության ապահովմանը, ցանկացած բանկի  ԱրՔա,Visa եւ MasterCard համակարգերի շրջանակներում թողարկված վճարային քարտերով առցանց վճարումների նոր հնարավորությունների ստեղծմանը»,- նշել է Ամերիաբանկի Տեխնոլոգիաների եւ գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը:

pay.beeline.am կայքից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքագրել քաղաքային հեռախոսահամարը կամ տվյալ կոմունալ ծառայության անհատական կոդը, բանկային քարտի տվյալները եւ վճարվող գումարի չափը: Համակարգում հնարավոր է տեսնել նախորդ ամիսների վճարային կտրոնները եւ անհրաժեշտության դեպքում տպել դրանք, կամ ուղարկել էլ. հասցեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ