2018-ին ՌԴ քաղաքացիություն ստացած հայաստանցիների թիվն աճել է 7 մարտի 2019 - 14:37 AMT PanARMENIAN.Net - 2018-ին ՌԴ քաղաքացիություն ստացած հայաստանցիների թիվն աճել է՝ 2018-ի հունվար-դեկտեմբերին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ՀՀ 27,100 քաղաքցի: 2017-ին ռուսական քաղաքացիություն էր ստացել ՀՀ 25,144 քաղաքացի, հայտնում է Rusarminfo-ն: 2018-ին ընդհանուր առմամբ ՌԴ քաղաքացիություն է ստացել 269,400 մարդ, մինչդեռ 2013-ին՝ 135,800: Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների, 2018-ին առավել հաճախ ռուսական անձնագիր են ստացել հետխորհրդային երկրների, այդ թվում Հայաստանի բնակիչները: 2018-ին Հայաստանից բացի առավել հաճախ ՌԴ քաղաքացիություն են ստացել Ուկրաինայի (83,000 մարդ), Ղազախստանի (45,300 մարդ), Տաջիկստանի (35,700 մարդ) և Ուզբեկստանի (21,000) քաղաքացիները: 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15,313-ով գերազանցել է մեկնածների թվին: Եվրոստատի տվյալներով՝ 2018-ին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան երեք անգամ նվազել է:Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել էր 6805: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |