Լապշինը հերքել է իր մեղայականը. Դիմելու է միջազգային ատյաններին

Լապշինը հերքել է իր մեղայականը. Դիմելու է միջազգային ատյաններին

PanARMENIAN.Net - 7 ամիս Ադրբեջանի բանտում անցկացրած և Իսրայել արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերքել է իր մեղայականը, որով նա դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հետաքրքրությամբ կարդացի իմ «մեղայականը», որն ակնհայտ կեղծիք է: Նրանք ի՞նչ է լրջորեն կարծում են, որ վնասվածքներով վերակենդանացման բաժանմունքում կարելի՞ է ինչ-որ բան գրել և ինչ-որ բանի համար մեղանչե՞լ»,-ասվում է գրառման մեջ:

Ալեքսանդր Լապշինը Բաքվում գտնվելու ժամանակ ճնշման տակ ներողություններ ու Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչող պնդումներ պարունակող նամակ էր գրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունով:Այդ մասին հաղորդագրություն էին տարածել ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Չալարեցի և ընկերներիս խորհրդով արձանագրել եմ իմ բոլոր վնասվածքները ոստիկանությունում և Թել Ավիվի հոսպիտալում: Ինչ իմանաս ուր կտանի այս պատմությունը: Կարծիք կա, որ չի կարելի Ադրբեջանին ներել ինձ սպանելու փորձը և պետք է գրագետ գործել՝ միջազգային ատյանների միջոցով: Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին, փաստաթղթեր եմ հավաքում՝ ընթացքի մասին տեղյակ կպահեմ»,-ասվում է Լապշինի գրառման մեջ:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Ընթերցեք նաև. Լապշին․ Հայեր, այդ մարդիկ ձեզ ուզում են մեռած տեսնել՝ ու վերջ

Ալեքսանդր Լապշին․ Ինչպես էին ինձ սպանում Բաքվի բանտում

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---