«Weibo»-ն ջնջել է Հնդկաստանի վարչապետի հաշիվը
Չինական «Sina Weibo» միկրոբլոգային ծառայությունը Չինաստանում Հնդկաստանի դեսպանության խնդրանքով ջնջել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հաշիվը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ աղբյուրի, դիվանագիտական առաքելությունը նման խնդրանք է հնչեցրել Պեկինի և Նյու Դելիի միջև լարվածության պատճառով Արևելյան Լադախում ռազմական դրության պատճառով։
Մոդին «Weibo»-ի իր հաշիվը բացել է 2015-ին ՝ Չինաստան կատարած այցի ընթացքում: Այդ ժամանակից ի վեր նա կատարել է 100 գրառում։ Հնդկաստանի վարչապետն ունեցել է 200 հազար հետևորդ։
Անցյալ շաբաթ Հնդկաստանի իշխանությունները արգելափակել էին Չինաստանում ստեղծված 59 ինտերնետային ծրագիր, ներառյալ «TikTok»-ը, որպեսզի ապահովեն հնդիկ օգտատերերի անվտանգությունը։