News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախագահ Պատրիկ Մակլոհլինը հրաժարական է ներկայացրել՝ այս մասին հայտարարելով վարչապետ Թերեզա Մեյի մոտ խորհրդակցությունից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես նման որոշում եմ ընդունել: Շնորհակալ եմ վարչապետին աշխատելու հնարավորության համար»,- Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրից դուրս գալով ասել է նա լրագրողներին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մեյը, հնարավոր է, կուսակցության նոր առաջնորդ նշանակի տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգին կամ միգրացիայի նախարար Բրենդոն Լյուիսին:

Ներկայումս երկրի վարչապետի նստավայրում խորհրդակցություն է ընթանում, որի ժամանակ Թերեզա Մեյը կհրապարակի կառավարության թարմացված կազմը: Հրաժարականներ էին կանխատեսվում կրթության նախարար Ջասթին Գրինինգի, Մակլոհլինի, Համայնքների պալատի առաջնորդ Անդրեա Լիդսի, տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգի եւ բիզնեսի, էներգետիկայի ու արդյունաբերական ռազմավարության գործերով նախարար Գրեգ Քլարքի համար:

Բրիտանական կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, որը փաստորեն թափուր էր Դեմիան Գրինի հրաժարականից հետո, կարող է զբաղեցնել առողջապահության նախարար Ջերեմի Հանթը:

Երկուշաբթի հրաժարական է ներկայացրել նաեւ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար Ջեյմս Բրոքենշիրը, սակայն սա կապված է ոչ թե կառավարության փոփոխությունների, այլ նախարարի առողջական խնդիրների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ