Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օրակարգում ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ դրան համարժեք հզորությունների ձևավորումը. ՀՀ վարչապետ

Օրակարգում ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ դրան համարժեք հզորությունների 
ձևավորումը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օրակարգում ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ դրան համարժեք հզորությունների ձևավորումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում Հայաստանի ատոմակայանի մասին տեղ գտած ձևակերպումներին:

«Ատոմակայանի վերաբերյալ բազում քննարկումներ կան, ուզում եմ արձանագրել, որ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ատոմակայանի փակման թեման շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ: Իրականում այդտեղ ոչ թե գրված է ատոմակայանի փակման, այլ համարժեք հզորությունների ձևավորման մասին: Որքան հնարավոր է ատոմակայանի գործունեությունը կերկարաձգենք, սակայն պարզ է, որ այն հավերժ չի կարող աշխատել: Նորից եմ ասում, մեր օրակարգում քննարկվող հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը»,-նշեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am