1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

COVID-19. Կանխատեսվում է կարճ ժամանակում դեպքերի կտրուկ աճ, մասնագետները հորդորում են պատվաստվել

COVID-19. Կանխատեսվում է կարճ ժամանակում դեպքերի կտրուկ աճ, մասնագետները 
հորդորում են պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հերթական ալիքն է բարձրանում, գերակշռողը լինելու է բարձր վարակելիությամբ օմիկրոն շտամը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում վարակաբան, «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնի վարիչ Նարինա Սարգսյանցը նշեց, որ ինչպես շատ այլ երկրներում, Հայաստանում ևս սպասվում է, որ ավելի մեծ քանակությամբ մարդիկ են վարակվելու:

«Կլինի դեպքերի կտրուկ բարձրացում, և դա տեղի կունենա կարճ ժամանակում: Հաշվի առնելով, որ նոր դեպքերի աճով պայմանավորված հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների թիվը նույնպես ավելանալու է, հետևաբար դա մեծ բեռ կլինի առողջապահական համակարգի համար»,-ասաց Նարինե Սարգսյանցը:

Մասնագետի խոսքով, օմիկրոնի հետ կապված նշվում է հիմնականում մի քանի ախտանիշ՝ գերարտահայտված թուլություն, կոկորդում՝ ցավ, հարբուխ, գլխացավեր և այլն: Կան ախտանիշներ, որոնք կարող են երկար պահպանվել, մինչև երեք ամիս, մասնավորապես, թուլությունը, հազը:   

Հայաստանում ներկայում տարածված են նաև գրիպի տեսակները, որոնց ախտանշաները նման են օմիկրոնի ախտանշաններին: ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը նշեց, որ կա մտավախություն դրանք շփոթելու տեսանկյունից: Չի բացառվում, որ շատերը մտածեն իրենց մոտ գրիպ է, սակայն իրականում կորոնավիրուսի օմիկրոն շտամը լինի:

«Անհրաժեշտ է դիմել բժշկին, թեստավորվել, լինել հսկողության տակ: Վերջին շաբաթներին մենք քիչ ունեինք կորոնավիրուսով հիվանդներ, սակայն հիմա արդեն իրավիճակն այլ է, նկատվում է հիվանդացության աճ: Օմիկրոնն ավելի մեծ վարակելիություն ունի, նաև երեխաներն են ավելի հաճախ վարակվում: Իհարկե, նշվում է, որ հիմնականում վերին շնչուղիներն են ախտահարվում, թոքաբորբերի թիվը քիչ է լինում, սակայն ոչինչ բացառել հնարավոր չէ»,-ասաց Սամվել Հայրումյանը: Նրա խոսքով, այն երկրները, որոնք ունեն պատվաստման գործընթացի բարձր տոկոս, օգնում է, որ օմիկրոն շտամով պայմանավորված հետևանքները հաղթահարեն:

Ինչպես կորոնավիրուսի տարածման բոլոր ալիքների դեպքում, այս անգամ ևս կարևորվում  է պատվաստվելն ու հակահամաճարակային կանոններին հետևելը: Գործընթացն ավելի հասանելի դարձնելու համար դեռ նախորդ տարվանից բացվեցին շարժական պատվաստումային կետեր: «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի էլեկտրոնային առողջապահության բաժնի մասնագետ Անդրանիկ Հարոյանը նշեց, որ այն ցուցաբերեց իր արդյունավետությունը:

«Նախ պոլիկլինիկաներում հերթերը համեմատաբար թեթևացան, դրանից բացի շատերի համար ավելի հարմար դարձավ պատվաստվելը: Աշխատանքի հետ կապված, նաև ժամերով պայմանավորված շատերին հարմար չէր պոլիկլինիկա հասնելը: Շրջիկ կետերի շնորհիվ շատերը կարողացան պատվաստումը ստանալ առավել հասանելի տարբերակով»,-ասաց Անդրանիկ Հարոյանը: Նրա խոսքով, շրջիկ պատվաստումային կետերում մշտապես դիմելիության կայուն դինամիկա է եղել: Վերջին օրերին աճ է նկատվում: Երևանում գործում է պատվաստումային 6 շարժական կետ, օրվա կտրվածքով կատարվում է 200-250 պատվաստում:   

Մասնագետները հորդորում են անպայման պատվաստվել, պահպանել հակահամաճարակային կանոնները: Կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է պատվաստման 70 և ավելի տոկոս մակարդակ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]