211652_close_icon
views-count20990 դիտում article-date 18:38 04-05-2021

Ադրբեջանն ազատ է արձակել 3 հայ գերիների. ԶԼՄ. ՈւՂԻՂ

Armeniasputnik.am-ը գրում է Ադրբեջանն ազատ է արձակել ևս երեք հայի։  Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Լրատվամիջոցը նաև անուններ է հրապարակել` Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։

«Առաջիկա ժամերին ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը ռազմական ինքնաթիռով նրանց կտեղափոխի Երևան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել տեղեկությունը։

Նշենք, որ մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, որ ռազմական ինքնաթիռ է Երևանից Բաքու մեկնել։

Տեսանյութը՝ 168.am

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր