Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Էրդողանն իր ընտրությունը կատարել է. Փաշինյանի բուռն արձագանքը՝ նոր փուլի սկիզբ հայ-թուրքական հարաբերություններո՞ւմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառումով բավականին կոշտ արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ապրիլքսանչորսյա հայտարարություններին: Էրդողանն իր հայտարարությամբ ուղղակի անցել էր «հակամեղադրանքի», ոչ միայն ժխտելով ցեղասպանության փաստը, ինչը նոր չէ իհարկե, այլ նաև հայտարարելով, թե «հայ հրոսակներին և նրանց աջակիցներին» սպանելը Թուրքիայի գործողության միակ «տրամաբանական» տարբերակն էր: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1,5 միլիոն մարդու սպանությունը, ազգի ոչնչացնելու ցեղասպան գործողությունը այդպես գնահատելը վիրավորանք է ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության հասցեին, և աշխարհն այդ ամենի հանդեպ չպետք է լռի:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը վարչապետի արձագանքը տեղին է համարում։ «Պետք չէ չլսելու, չնկատելու տալ թուրքական իշխանությունների նմանատիպ հայտարարությունները, անգամ եթե դրանք որոշակիորեն միտված են նաև ներքին լսարանին։ Կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս բուռն արձագանքմամբ նոր փուլ է սկսվում Հայաստանի ու Թուրքիայի փոխհարաբերություններում, քանի որ այդ միտումը ենթադրաբար պահպանվելու է նաև հետագայում։ Այսինքն՝ Թուրքիայի իշխանությունների կողմից նման հայտարարությունների կրկնման դեպքում Հայաստանի իշխանությունների կողմից լինելու է համարժեք արձագանք և ոչ թե «ջայլամային քաղաքականություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գաբրիելյանը շարունակեց. «Կարող է տարօրինակ թվալ, սակայն մեր կարծիքով՝ Էրդողանի համար ներքուստ ավելի հաճելի է, երբ իր հետ խոսում են ուժեղի և ոչ թե թույլի դիրքերից։ Ինչ վերաբերում է Էրդողանի տվյալ հայտարարությանը, ապա դժվար է անակնկալ համարել այն, թեև նախորդ տարիներին նա որդեգրել էր ավելի մեղմ տոնայնություն։ Կարծում ենք, որ Էրդողանը ժամանակի ընթացքում դառնում է ավելի կանխատեսելի գործիչ՝ կախված ներքաղաքական ու արտաքին քաղաքական դաշտում նրա դիրքերի ամրապնդումից, տարբեր հարցերում նրա՝ նույն դիրքորոշումից կառչած մնալու մարտավարությունից և այլն։ Տարիներ առաջ Էրդողանը, Դարֆուրի դեպքերի կապակցությամբ իր աջակցությունը հայտնելով Սուդանի՝ տվյալ ժամանակվա նախագահ Օմար ալ-Բաշիրին, հայտարարեց, որ «մուսուլմանն ի վիճակի չէ ցեղասպանություն գործել»։

Սրանով նա փորձում էր ապահովագրել նաև թուրքական կողմին։ Եվ քանի դեռ Թուրքիայի նախագահի պաշտոնում Ռեջեփ Էրդողանն է, անհնար է, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ընդհակառակը, Էրդողանը կշարունակի ոչ միայն հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը, այլև որոշակիորեն արդարացնել այն։ Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև Էրդողանի սուր դիրքորոշումը բոլոր նրանց հանդեպ, ովքեր «ստվեր են գցում» Օսմանյան կայսրության անցյալի վրա։ Մյուս կողմից էլ, Թուրքիայում քուրդ բնակչության բավական արագ աճը (Թուրքիայում այն որակում են որպես «աննորմալ աճ») և հետագայում Թուրքիայում քրդերի մեծամասնություն դառնալու հեռանկարը, այլ կերպ ասած՝ քրդական գործոնն Էրդողանին (կամ նրա հաջորդներին), ըստ ամենայնի, հարկադրելու է ստեղծված իրավիճակից ելք գտնելու նպատակով թակել տեղի հայերի, ինչու ոչ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դռները։ Դրա նախադրյալներն ու նախանշանները մեզ համար արդեն իսկ տեսանելի են»։

Աշխարհի չլռելու հետ կապված վարչապետի կոչն, ըստ Գաբրիելյանի, նույնպես տեղին էր, քաղաքակիրթ աշխարհը չպետք է անտեսի նման հայտարարությունները. «Նույն ինքը՝ Էրդողանը, նախկինում տարածաշրջանային տարբեր զարգացումների (ասենք, 2013թ․ Եգիպտոսի ռազմական հեղաշրջման) կապակցությամբ դիմել է աշխարհին՝ ավելի առաջ գնալով և հայտարարելով, որ այս կամ այն դեպքը ժողովրդավարական թեստ է Արևմուտքի կամ ողջ աշխարհի համար։ Ամեն դեպքում պետք չէ լուրջ ակնկալիքներ ունենալ աշխարհի արձագանքից և, առավել ևս, Թուրքիայի իշխանությունների վրա դրա հնարավոր ազդեցությունից։ Վերջին շրջանում Թուրքիան աչքի է ընկնում ավելի ինքնուրույն գործողություններով։ Օրինակ՝ ակնհայտ է, որ, քանի դեռ Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանն է, ապա Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին»։ Սա, ըստ նրա, հստակ գիտակցում է նաև Էրդողանը, և հենց այդ հանգամանքը որոշակիորեն ազատ է արձակել Էրդողանի ձեռքերը. «Այլևս չի գործում, ասենք, 2000-ականների զսպման այն մեխանիզմը, որ եթե ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր Թուրքիայում ոչ ճիշտ քայլեր ձեռնարկեն, ասենք, մարդու իրավունքների ոլորտում, ապա դա բացասաբար կազդի նրա անդամակցության գործընթացի վրա»։

Մեր զրուցակիցը չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների պատային իրավիճակից դուրս գալու նշաններ կան. «Ընդհակառակը, վերջին «փոխհրաձգությունը» ցույց է տալիս, որ պատային այդ իրավիճակը կարող է անգամ ավելի խորանալ։ Այստեղ Հայաստանը ներկա փուլում կորցնելու բան չունի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը կորցնելու առումով․ քանի դեռ Թուրքիայում նախագահում է Էրդողանը, և դրան միաժամանակ Ադրբեջանում նախագահում է Իլհամ Ալիևը, ես գրեթե իսպառ չեմ տեսնում Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները կարգավորելու որևէ հնարավորություն։ Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանը շարունակում է կերակրել, սնել, թանկ գին վճարել Թուրքիային, որպեսզի վերջինս չգնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և այդպիսով չտապալի Իլհամ Ալիևի վարած մոտ 15-ամյա քաղաքականությունը՝ միտված Հայաստանը շրջափակման մեջ պահելուն, խեղդելուն։ «Տնտեսական և այլ բնույթի խոշոր օգուտներ՝ հարաբերությունները չկարգավորելու դիմաց» բանաձևով թուրք-ադրբեջանական այս գործարքը գրեթե զրոյական հնարավորությունների տեղ է թողնում Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար (Արցախյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի պահպանման դեպքում)»։

Այս պատճառով էլ, Գաբրիելյանի դիտարկմամբ, Էրդողանի վերոնշյալ կամ նման հայտարարություններին Հայաստանի իշխանությունների կողմից սուր արձագանքելը որևէ կերպ չի կարող նվազեցնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ «Էրդողանի Թուրքիան» այս հարցում արդեն իսկ կատարել է իր ընտրությունը՝ կշեռքի նժարներից մեկի վրա դնելով Հայաստանը, իսկ մյուսի վրա՝ Ադրբեջանը։ Ադրբեջանական նժարը ստացվել է շատ ավելի ծանրակշիռ և կանխորոշիչ»,- եզրափակեց նա։

Պատմաբան Գագիկ Համբարյանի կարծիքով, մինչդեռ Փաշինյանի հայտարարությունն առանձնապես կոշտ որակել պետք չէ։ «Ըստ էության, նա կրկնում է այն նույն հայտարարությունները, որոնք նախկինում արել են մյուս նախագահները։ Բայց այս հայտարարությունն այնքանով է կարևոր, որ դրա հեղինակը Հայաստանի նոր վարչապետն է։ Այսինքն՝ մենք կարող ենք փաստել, որ ՀՀ նոր իշխանությունները, արձագանքելով ապրիլի 24-ի իրադարձություններին, բավականին խիստ երանգներ են հաղորդում դրան և շարունակելու են ցեղասպանության միջազգայնացման գործընթացը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է աշխարհին ուղղված Փաշինյանի կոչին, Համբարյանը նշեց, որ այն ժամանակավրեպ է. «Աշխարհի համար մեծ նշանակություն չունի, այն ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրությունում, աշխարհն այդ ժամանակ էլ լռեց, հիմա էլ է լռում։ Իսկ այդ հարցը՝ բացի 4 տասնյակ երկրներից, որոնք տարբեր մակարդակով են ճանաչել՝ ամենակարևորը Ֆրանսիան, Իտալիան, Դանիան, Գերմանիան, Արգենտինան, մյուսներին դա շատ չի հետաքրքրում։ Օրինակ՝ Իսրայելը, ԱՄՆ-ը, Եգիպտոսը այս հարցը օգտագործում են որպես շանտաժ թուրքական իշխանությունների նկատմամբ։ Եգիպտոսի պարագայում դա եղավ այն ժամանակ, երբ Թուրքիան միջամտում էր այդ երկրի ներքին գործերին»։

Ըստ Համբարյանի՝ ՀՀ իշխանություններն ընդհանրապես պետք է միջազգային հանրությանը քիչ կոչերով դիմեն։ «Պատմությունը ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում նույն սկզբունքն է ինչ միջնադարում՝ ուժեղի մոտ թույլն է մեղավոր, հաղթանակ տարածին չեն քննադատում, այս պարագայում միջազգային հանրությունը կոնկրետ մեր դեմ է աշխատում։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ մեր փոխարեն մեր հարցերը չեն լուծելու, իսկ նրանք, ովքեր կներգրավվեն այդ հարցերի լուծմանը՝ դա անելու են միայն իրենց շահերից ելնելով»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում