Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջի միջոցով փոքրիկ տեսանյութ է տարածել՝ նշելով, որ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում կարվեն կարևոր հայտարարություններ:
«Այսօրվա մեր ակցիան աննախադեպ ծավալ է ընդունել և հանրապետությունում բաց ճանապարհ չկա: Ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մեր հանրահավաքը, որտեղ շատ կարևոր հայտարարություններ պետք է արվեն: Կոչ եմ անում քաղաքացիներին ուղիղ ժամը 17:00-ին ապաշրջափակել բոլոր ճանապարհները և շարժվել դեպի Հանրապետության հրապարակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Փաշինյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2035029860150732/