1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մկների մարտը Լոնդոնի մետրոյում ստացել Է հանրության գլխավոր մրցանակը

Մկների մարտը Լոնդոնի մետրոյում ստացել Է հանրության գլխավոր մրցանակը


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր նրանք, ովքեր կանոնավոր կերպով օգտվում են Լոնդոնի գետնուղուց, ծանոթ են դրան: Փոքրիկ սեւ մկները շարունակ վխտում են կառամատույցին եւ ուղիների վրա, հատկապես ուշ ժամերին, երբ ուղեւորահոսքն ավարտվում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լուսանկարիչ Սեմ Ռոուլին այնպես Է հմայվել այդ արարածներով, որ գրեթե մեկ շաբաթ անցկացրել Է գետնի տակ՝ փորձելով լավ լուսանկար անել:
Եվ ահա մի օր գիշերը նրա բախտը բերել Է. նա պատկերել Է երկու մկների կռիվն ուղեւորի գցած մի կտոր կերի համար:
Համառությունը Սեմին բերել Է «Կենդանի բնության տարվա լուսանկարիչ - LUMIX People՚s Choice» մրցանակը: Այդ պարգեւը ժողովրդական Է. այն շնորհվում Է ոչ թե փորձագետների կողմից, այլ ընդհանուր քվեարկության արդյունքներով:
Այդ ամենամյա մրցույթի երկրպագուներին խնդրել են քվեարկել լավագույն լուսանկարների համար, որոնք հոկտեմբերին չեն ստացել ժյուրիի հիմնական մրցանակները:
Մկները վստահորեն զբաղեցրել են առաջին տեղը: Բացի այդ լուսանկարից, քվեարկության մասնակիցները նշել են նաեւ այլ լուսանկարներ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]