1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կտրամադրի արդեն տրամադրվող գումարների և նոր նախատեսված գումարի տարբերությունը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կտրամադրի արդեն տրամադրվող 
գումարների և նոր նախատեսված գումարի տարբերությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողներին, ինչպես նաև 2015-2016թթ. զոհված զինծառայողների ընտանիքներին՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը, որպես փոխհատուցում, կտրամադրի պետության կողմից արդեն տրամադրվող գումարների և հիմնադրամի նոր նախատեսած գումարի տարբերությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ որոշմանը բոլորը կողմ քվեարկեցին:

«Եթե սպան մահացել է, և պետությունը ամսական տրամադրում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամը կվճարի 240 հազար դրամԱյսպիսով` նաև հավասարություն կլինի 2017 թվականի հունվարի մեկից և դրանից առաջ տեղի ունեցած դեպքերի միջև: Այս պահի դրությամբ՝ կա այդպիսի մոտ 183 դեպք: Նախնական հաշվարկներով ՝ 2015 թվականի դեպքերի համար կտրամադրվի տարեկան 93 մլն, 2016 թվականի դեպքերի համար՝ 206 մլն դրամ, և 20 տարվա ընթացքում գումարը կկազմի 6 մլրդ դրամ»,- ընդգծեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նա առաջարկեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը փաստաթղթերը տրամադրի մինչև հոկտեմբերի 1-ը, որպեսզի հնարավորություն լինի հոկտեմբերի 15-ից փոխհատուցել:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկեց, որ սեպտեմբերի 1-ից սկսեն փոխհատուցել: Առաջարկն ընդունվեց: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]