Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 48 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 48 դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 29-ից 30-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 14, խարդախության 9, յուրացման կամ վատնման 8, թմրամիջոցի հայտնաբերման 7, մարմնական վնասվածք հասցնելու 4, պետական հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնակատիրության, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 2 դեպք։ Ընհանուր առմամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրացան, 12 տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, կրակած 2 պարկուճ և տարբեր տրամաչափի 42 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]