211652_close_icon
views-count52128 դիտում article-date 13:52 21-07-2020

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով Երևանի մի շարք բաժիններում նշանակվել են նոր ոստիկանապետեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկանության տարածքային բաժիններում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Կարեն Բունիաթյանն ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արթուր Շմավոնյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արմեն Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Գավառի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Նավասարդյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գավառի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հովհաննես Արիստակեսյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ։

Նմանատիպ նյութեր