Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանում ամփոփվել են ուսուցման ձմեռային շրջանի արդյունքները

Հայաստանի ռուսական ռազմակայանում ամփոփվել են ուսուցման ձմեռային շրջանի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը ամփոփել Է 2017-2018 թվականների ուսուցման ձմեռային շրջանում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների ստորաբաժանումների մարտական պատրաստության արդյունքները: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Արդյունքների ամփոփմանը ներկա են եղել զորամասերի հրամանատարների տեղակալները, բոլոր մակարդակների հրամանատարական կազմը, զորատեսակների ու ծառայությունների պետերը, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի առանձին ուժային կառույցների ներկայացուցիչները:

Զորամիավորման զինծառայողները սահմանված ժամկետներում կատարել են բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված Էին կազմակերպչական-մեթոդական ցուցումների եւ ռազմակայանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանի, ռազմակայանի ուսուցման պլանի եւ ուսումնական տարեշրջանի ծրագրերի պահանջներով: «Անդրկովկասում ռուսական զորամիավորման գոյության ողջ պատմության մեջ առաջին անգամ ռազմակայանը ուսուցման տարեշրջանում բոլոր ցուցանիշներով երկրորդ տեղն Է զբաղեցրել ռազմական օկրուգում»,-նշել Է ռազմակայանի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը: 2017-2018 թվականների ձմեռային ուսուցման տարեշրջանի ընթացքում ռուսական ռազմակայանում իրականացվել են հարյուրից ավելի մարտական հրաձգություններ:

Նաեւ անցկացվել են մեկ հատուկ մարտավարական եւ երկու թռիչքային-մարտավարական վարժանքներ՝ չորրորդ սերնդի ՄիԳ-29 ժամանակակաից կործանիչների, Մի-24 հարվածային եւ Մի-8ՄՏՇ դեսանտային-գրոհային ուղղաթիռների մասնակցությամբ եւ համազորային մարտի անցկացման նոր մեթոդիկայի կիրառմամբ: Երեւանում տեղաբաշխված «Էրեբունի» ավիաբազայի անձնակազմը կատարել Է 500-ից ավելի թռիչքներ, այստեղ թռիչքների ընդհանուր տեւողությունը կազմել Է ավելի քան 2 հազար ժամ: Ռազմակայանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները մարտական առաջադրանքներ են կատարել ԱՊՀ-ի երկրների ՀՕՊ-ի միացյալ համակարգում:

Ուսումնական տարեշրջանում անցկացված դաշտային պարապմունքների եւ միավորման զինծառայողների ճամբարային հավաքների ընթացքում անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման մասնագետները կանոնավոր կերպով կատարել են ուսումնամարտական թռիչքներ, հսկողություն եւ հետախուզում իրականացրել ռազմակայանի օբյեկտների նկատմամբ:

Անօդաչու թռչող սարքերի հաշվարկները պայմանական հակառակորդի թիրախներին կրակային հարվածներ հասցնելիս իրական ժամանակի ռեժիմով տվյալներ են փոխանցել ռազմակայանի հրամանատարային կետ՝ հրետանավորների, տանկիստների ու զենիթայինների կրակն ուղղորդելու համար: Ուսուցման ձմեռային շրջանի արդյունքների ամփոփումից հետո գնդապետ Վլադիմիր Ելկանովը ներկայացրել Է 2018 թվականի ամառային ուսուցման տարեշրջանի խնդիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]