211652_close_icon
views-count39403 դիտում article-date 00:33 23-06-2022

Արտակարգ իրավիճակ Երևանում. Հրազդան կիրճում կեղտաջրերը ողողել են ճանապարհը, տեղի է ունեցել փլուզում, պարեկները երթևեկությունը երկկողմանի փակել են. տարածվել է գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն ավելի քան 30 րոպեից ավելի է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ, Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը երկկողմանի փակել են:
 
Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 40 րոպե առաջ տեղի է ունեցել կեղտաջրերի խողովակի վնասում, ինչի հետևանքով կեղտաջրերը անվարան հոսելով, ողողում են ողջ ճանապարհը: Դրա հետևանքով փլուզում է տեղի ունեցել, և հսկայական քարերը փակել են ճանապարհը:
 
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարները այստեղ անելիք չունեն: Նրանք սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանից, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններից, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությունից:
 
Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը՝ համապատասխան բաժինների ծառայողների հետ, սակայն տարածքը, որտեղի տեղի է ունեցել դեպքը, իր վարչական շրջանինը չէ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր