Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է՝ նա կորոնավիրուսի «պլանային թեստավորում» պետք է անցնի։

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` Ջոնսոնը Սենթ Թոմաս հոսպիտալում է, որը գտնվում է խորհրդարանի դիմաց՝ վարչապետի նստավայրից ոչ հեռու, գրում է BBC-ն։

55-ամյա Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել մարտի վերջին։ Ապրիլի 4-ին նա հայտարարել էր, որ ջերմությունը չի իջնում, ուստի պետք է պահպանի ինքնամեկուսացումը։

Եթե Ջոնսոնն անգործունակ ճանաչվի, ապա նրա պարտականությունները կկատարի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը։ Ապրիլի 6-ին հենց նա է վարելու կորոնավիրուսի հետ կապված COBRA արտակարգ կոմիտեի նիստը։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---