1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ոստիկանության պետը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են հարցերի լայն շրջանակ

ՀՀ ոստիկանության պետը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են հարցերի լայն 
շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով փետրվարի 2-ից 4-ը Հայաստանում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Վախթանգ Գոմելաուրիին ընդունել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

«Հայաստանի ոստիկանության պետն ու Վրաստանի ներքին գործերի նախարարը ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ։
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարանը ողջունելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և նրա ղեկավարած պատվիրակությանը՝ ընդգծեց երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները։ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց նաև Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև ձևավորված վաղեմի և վերջին շրջանում նոր լիցք ստացած արդյունավետ համագործակցությունը։ ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն հայտնեց ավելի ամրապնդել ու զարգացնել երկու գերատեսչությունների միջև առկա փոխգործակցությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց հայ-վրացական դարավոր ընկերական հարաբերությունները։ Մատնանշելով համագործակցության մի շարք դրական օրինակներ՝ նա խոսեց Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման հնարավորությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են երկու գերատեսչությունների փորձի փոխանակման, անձանց հետախուզման, հայտնաբերման և հանձնման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նշվում է, որ հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և Հայաստան ժամանած պատվիրակության անդամները պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]