Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն Ռակիտիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ատլետիկ»-ին

«Բարսելոնա»-ն Ռակիտիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ատլետիկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն հաղթանակ տոնեց Լա լիգայի 31-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կամպ Նոու» մարզադաշտում հյուրընկալելով Բիլբաոյի «Ատլետիկ»-ին «Բարսելոնա»-ն երկու խաղակեսերում ունեցած առավելությունը գոլի վերածեց միայն 71-րդ րոպեին: Ստանալով Մեսիի փոխանցումը` գոլի հեղինակ դարձավ Ռակիտիչը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է 68 միավորով, սակայն «Ռեալ»-ը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: Զիդանի թիմը իր հանդիպումը կանցկացնի հունիսի 25-ին: Բիլբաոյի «Ատլետիկ»-ը 10-րդն է մրցաշարային աղյուսակում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]