211652_close_icon
views-count667 դիտում article-date 21:38 27-05-2020

Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել ու հայտնաբերել գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 26-ի երեկոյան մի կին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում թիվ 8 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, վարորդական իրավունքի վկայական ու բանկային քարտեր: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց: Քրեական հետախույզները Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Երևանի Բաղյան փողոցի 42-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել գողոնը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր