Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ռուբիկ Հակոբյանը, հաջակցություն Քոչարյանի, նոր հարթակ է ստեղծում. «Ժառանգությունը» մերժել է նրան

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, բայց հոգով դաշնակցական, իսկ վերջերս իր անհավասարակշիռ վարքագծով հանրությանը երևացած Ռուբեն Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի՝ հիմնականում արտախորհրդարանական ուժերի հետ, մարդ կուսակցությունների հետ և առաջարկում սատարել Քոչարյանին կամ համատեղ ստեղծել մի ուժ, հարթակ, որի նպատակը ևս պետք է լինի Քոչարյանին աջակցելն ու գործող իշխանությունների դեմ ակտիվ պայքար նախաձեռնելը։

Մեզ հասած տեղեկություններով՝ Ռուբիկ Հակոբյանը իր այդ առաջարկով դիմել է նաև իր նախկին կուսակցությանը՝ «Ժառանգությանը», և խնդրել միանալ իրենց, սակայն, ըստ ամենայնի, մերժում է ստացել։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, որ իրեն, կուսակցության վարչությանը որևէ առաջարկ արվել է, բայց հաստատեց, որ Ռուբիկ Հակոբյանը կուսակցության տարբեր անդամների հետ հանդիպումներ ունեցել է և նման առաջարկություններ արել է: «Ես կարող եմ ասել, որ կուսակցության վարչության հետ որևէ բանակցություն այդ թեմայով չի տարվել, նման առաջարկ վարչությանը չի արվել, և վարչությունում նման հարց չի քննարկվել»,- ասաց տիկին Դիլբարյանը՝ հավելելով. «Կուսակցության մեջ եղել են առանձին անհատներ, որոնց հետ անհատապես այդպիսի բանակցություններ վարվել են, որպեսզի այդ հարցը բարձրանա վարչությունում, բայց հարցը չի հասել այդ մակարդակին։ Այսինքն՝ այդ հարցը չի հասել վարչության նիստի մակարդակին»։

Մեր դիտարկմանը՝ վարչության անդամների հետ հանդիպումներ, բանակցություններ Ռուբիկ Հակոբյա՞նն է վարել և առաջարկե՞լ է հանդես գալ հաջակցություն Քոչարյանի, Դիլբարյանը պատասխանեց. «Այո, այդ առաջարկը անդամներին եղել է Ռուբիկ Հակոբյանի կողմից։ Նրա օրակարգը դա է»։

Նարինե Դիլբարյանն ասաց, որ կուսակցության անդամներն իրենց տեղեկացրել են, որ Ռուբիկ Հակոբյանի կողմից իրենց նման առաջարկ է եղել, բայց «Ժառանգության» վարչությունը մերժել է այդ առաջարկները և բացառել նման բանակցությունների հնարավորությունն անգամ։ «Մենք մերժել ենք այդ բանակցությունների առաջարկը և կուսակցության որևէ անդամի չենք լիազորել որևէ նման բանակցություն վարել կամ միանալ որևէ նման նախաձեռնության»,- ասաց Դիլբարյանը։

Այսինքն՝ «Ժառանգությունը» չի՞ միանա որևէ նախաձեռնության, հարթակի, որը աջակցում է Ռոբերտ Քոչարյանին՝ հարցրինք: «Այո։ «Ժառանգությունը» չի միանա որևէ նման նախաձեռնության։ Քոչարյանի քաղաքական վերադարձին «Ժառանգությունը» չի կարող երբևէ միանալ»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ Ռուբիկ Հակոբյանը իր այս նախաձեռնությանը միանալու առաջարկ արել է նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, որն անթաքույց պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին, դատական նիստերի ժամանակ ներկա էր և ծափողջույններով քաջալերում էր մեղադրյալ Քոչարյանին։ Համագործակցության առաջարկ է արվել նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանին։ Երեկ, սակայն, վերջինից որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, ամբողջ օրը հեռախոսն անհասանելի էր։

Դե, իսկ հասկանալի է, որ նախաձեռնությանը ամբողջությամբ սատարելու է Դաշնակությունը, որը մայիսի 23-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել։ Այդ օրն էլ, թերևս, հրապարակում կհավաքվեն հենց այս նախաձեռնության անդամները, աջակցողները, այլ կերպ ասած՝ Քոչարյանի համակիրները։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում