1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկական կողմի համար կարևոր սկզբունք է ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի ապահովումը. ԱԳ նախարար

Հայկական կողմի համար կարևոր սկզբունք է ԼՂ հակամարտության բանակցային 
խաղաղ գործընթացի ապահովումը. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի համար ամենակարևոր սկզբունքը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում  խաղաղ գործընթացի ապահովումն է: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին: «Մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանը այն առումով, որ մենք չունենանք զարգացումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանակցությունների վրա, որոնք կհանգեցնեն էսկալացիաների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Նախարարն ընդգծեց, որ սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկխոսությանը՝ հավելելով, որ արդեն հասցրել է հեռախոսազրույց ունենալ համանախագահների հետ, ովքեր մանրամասներ են ներկայացնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ արդեն կայացած հանդիպումից: «Մեզ համար շատ կարևոր է դինամիկան պահպանելը, որովհետև դրա հիմքում ընկած է գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով շարունակելը: Մենք մոտ ժամանակներս գործընթացը վերականգնելու հնարավորություն կունենանք: Հունիսին մենք կվերականգնենք գործընթացը համանախագահների հետ հանդիպմամբ»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Նախիջևանի հատվածում սահմանագիծ այցելելու մասին հարցին՝ նախարարն ընդգծեց, որ այդ այցի նպատակն էր ազդակ փոխանցել, որ հայկական կողմն ուշադիր է և շատ մեծ կարևորություն է տալիս բանակցային գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցող բոլոր հնարավոր զարգացումները բացառելուն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]