Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցն առնչվում էր վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին: Նրա խոսքով՝ այդ հարցում հայեցողական մոտեցում էր դրսևորվում. «Կարծիք կար, որ Վճռաբեկ դատարանը մատների արանքով էր նայում և, որպես կանոն, չէր բեկանում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատական ակտերը»:
Պատգամավորը հորդորեց, որ բարձրագույն դատական ատյանը չունենա իրարամերժ դիրքորոշումներ, որը չի կարող չանդրադառնալ կոնկրետ գործով իրականացվող արդարադատության որակի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: